211652_close_icon

Եվրոպայի առաջնություն․ Համեստ Աֆրիկյանը նվաճեց չեմպիոնի կոչումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2257 դիտում article-date 18:38 20-08-2022
Թուրքիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի թիմի համար ոսկե մեդալ նվաճեց Համեստ Աֆրիկյանը։

42 կգ քաշային կարգում նա մենամարտեց Անգլիան ներկայացնող Սերենա Մալիի հետ։ Առաջին ռաունդում 4:1 հաշվով հաղթեց Աֆրիկյանը, երկրորդ ռաունդում նույն հաշվով մրցավարները առավելությունը տվեցին անգլիացի մարզուհուն։

Վճռորոշ ռաունդը բավականին հախուռն ստացվեց, մրցակիցը բարձրահասակ էր և անընդհատ ակտիվություն էր ցուցաբերում, բայց մրցավարները գտան, որ հայ մարզուհու հարվածները ավելի դիպուկ էին և հաղթանակը շնորհեցին Համեստ Աֆրիկյանին, հայտնում  է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Նմանատիպ նյութեր