211652_close_icon
views-count143682 դիտում article-date 23:16 30-03-2022

Դատարանը կալանավորել է Երևանում մինչև ատամները զինված, ավտոմատով կրակոցներ արձակած Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն, ում, իր կյանքը վտանգելով, վնասազերծել էր այդ պահին ծառայության մեջ չգտնվող ոստիկանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  երեկ՝ մարտի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը  որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 31-ամյա Էրիկ Աղախանյանի նկատմամբ, ով մեղադրվում է ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ում վնասազերծել էր ոստիկանության աշխատակից, 30-ամյա Պետրոս Քյուրդյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Է. Աղախանյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ:

Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում  տեղի ունեցած կրակոցների փաստով:

Նշված դեպքով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում  ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատակնիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ավագ քննիչ Պողոսյանի որոշմամբ ձերբակալվել էր կասկածյալը:

Գ. Շամշյանի տեղեկություննհերով՝ կասկածյալը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Երևանի կենտրոն վարչական շրջանում բնակվող,  31-ամյա Էրիկ Աղախանյանն էր, ում, իր կյանքը վտանգելով, վնասազերծել է Երևանի բնակիչ, 30-ամյա Պետրոս Քյուրդյանը:

Վերջինս աշխատում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՀՆ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ոստիկան, կոչումով՝ ոստիկանության ավագ: Նա այդ օրը  գտնվել է ոչ ծառայության մեջ ու, երբ լսել էր ինքնաձիգից արձակված կրակոցի ձայները, վտագելով իր կյանքը, հետապնդել էր կրակողին, ով եղել էր Ալեք Մանուկյան–Նալբանդյան փողոցների խաչմերուկում և  Պ. Քյուրդյանը վերջինիս հետապնդել էր մինչև  Նալբանդյան  130 հասցեի մոտ, որտեղ էլ  կանգնելով դեմ հանդիման մինչև ատամները զինված  Է.  Աղախանյանի դիմաց,  կարողացել էր տանել ճիշտ բանակցություն, որի արդյունքում Է. Աղախանյանը հանձնել էր ավտոմատը, իսկ արդեն ժամանած ոստիկանության  պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկների հետ նրան բերման էին ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին:

Դեպքի վայրի զննությամբ Այգեստան 9 փողոցի 25 հասցեի մոտ ոստիկանները, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն  ու քննչական կոմիտեի քննիչները հայտնաբերել էին առջևի բամպերի և ձախակողմյան անվադողի վնասումով Mercedes մակնիշի ավտոմեքենա, 8 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճներ, 1 հատ ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5.45մմ տրամաչափի  30 փամփուշտներով: Իսկ ավտոմատը եղել էր իր պահունակով լիցաքավորված 7.62 տրամաչափի 11 փամփուշտներով և 1 հատ ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 29 փամփուշտներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ ձերբակալված Է. Աղախանյանին մեկ օր առաջ՝ մարտի 25-ին ոստիկանության պարեկային ծառայութան Երևանի գնդի  1-ին գումարտակի ծառայողները Գայի պողոտաիյ  16 հասցեի մոտից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման էին ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ նրա մոտ հայտնաբերվել էր պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված 0.68 գր. դեղնականաչավուն զանգված և պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված 0.53 գր. սպիտակ փոշենման զանգված:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  քննչական բաժինը միջնորդություն էր ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Է. Աղախանյանի նկատմամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երբ մինչև ատամները զինված Է. Աղախանյանը, անկանոն կրակոցներ արձակելով անցնելիս էր եղել փողոցով, անընդհատ բղավել է՝ ոստիկան եմ ման գալիս, որ խփեմ և այդ մասին քաջ իմացել է նրան վնասազերծած ոստիկանության «կարմիր բերետ» Պ. Քյուրդյանը, սակայն նա, անտեսելով իրական վտանգը,  կարողացել էր թե՛ հոգեբանորեն, թե՛  ճիշտ գործողությունների արդյունքում վնասազերծել նրան: 

Մինչև ատամները զինված տղամարդուն վնասազերծած, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՀՆ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ոստիկան Պետրոս Քյուրդյանն է 


[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր