211652_close_icon
views-count1046 դիտում article-date 16:06 01-04-2022

Կոչ եմ անում՝ ապրիլի 5-ին հավաքվել Ազատության հրապարակում և քննարկել՝ ինչպես պահել Արցախը և Հայաստանը․ Իշխան Սաղաթելյան

Այս խորհրդարանը ադեկվատ չէ երկրում ստեղծված իրավիճակին և մարտահրավերներին, ինձ մոտ տպավոություն է, որ դուք երկրի պաշտպանությունը և անվտանգությունը կազմակերպելու գլխավոր պատասխանատվությունը թողած՝ մտածում եք ձեր իշխանությունը ամրապնդելու մասին։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Այս խորհրդարանում պետք էր գումարել արտահերթ նիստ ու քննարկել պատերազմական իրավիճակում պետական բյուջեի ծախսերը վերանայելու ու դրանք ամբողջությամբ երկրի պաշտպանությանը ուղղելու հարցը, քննարկել ռազմաքաղաքական օպերատիվ հարցերով շտաբ ստեղծելու հարցերը, որովհետև դուք անկարող եք կազմակեպել երկրի պաշտպանությունը։

Հետևաբար, կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին՝ ամսի 5-ին, ժամը 18․30-ին դուրս գալ փողոց և Ազատության հրապարակում միասին քննարկել՝ ինչպես պահենք Արցախը, ինչպես պաշտպանենք Հայաստանը, քայլեր ու գործողություններ ձեռնարկենք»,- ասաց Սաղաթելյանը։

Նմանատիպ նյութեր