211652_close_icon
views-count3444 դիտում article-date 20:26 05-04-2022

Փակում ենք Ֆրանսիայի հրապարակի 4 մուտքերը և դադարեցնում երթևեկությունը․ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց պայքարի նոր փուլի մասին

Tert.am-ը գրում է. Այսօր այս հրապարակից հայտարարում ենք նոր պայքարի սկիզբը։ Այս մասին Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Ինչ պետք է անել․ սա ձեր բոլորի գլխավոր հարցադրումն է։ Հրապարակում հիմա կան բազմաթիվ մարդիկ, օնլայն հարթակում, հեռուստացույցով հետևում են հազարավոր քաղաքացիներ։ Պետք է ամեն ինչ անենք, որ այդ քաղաքացիներին բերենք փողոց, պարզ ձևակերպեմ՝ բոլոր նրանք, ում համար թանկ է մեր հայրենիքը, պետք է իջնեն փողոց և միանան այդ պայքարին։ Պայքարը ավարտին հասցնելու ենք այն օրը, երբ բոլորը միանան մեզ և այդ օրը հեռու չէ։ Ասում եք՝ ծրագիր ունե՞ք, ասում  եմ՝ այս, կարո՞ղ ենք երկիրը այս վիճակից դուրս բերել, ասում եմ՝ այո»։

Սաղաթելյանը նշեց, որ հանրահավաքը պայքարի մեկնարկն է և այն շարունակական է լինելու։

«Սեղանին դրված է մեր հայրենիքի հարցը, գիշեր- ցերեկ պետք է աշխատենք, կո՛չ եմ անում բոլորին՝ համազգային դիմադրությամբ, միասնությամբ պայքարել, մենք պայքարելու ենք հանուն Հայաստանի ու Արցախի, օրվա իշխանությունները՝ հանուն իրենց իշխանության, համազգային դիմադրությմաբ պետք է հասնենք հաղթանակի»։

Սաղաթելյանը հայտարարեց, որ հանրահավաքը ավատելու են հետևյալ կերպ․

«Հիմա միասին դուրս ենք գալիս Ֆրանսիայի հրապարակ և փակում են հրապարակի չորս մուտքերը, դադարեցնելու ենք երթեկությունը, դա կտևի մեկ ժամ։  ֆրանսիայի հրապարակի մեջտեղում կզետեղենք Արցախի դրոշը, սա կլինի մեր առաջին նախազգուշական քայլը։ Սա մեր պայքարի սկիզբն է, մենք պայքարում ենք հանուն Արցախի դրոշի, հանուն եռագույնի, հանուն միասնության և վաղվա հաղթանակի»,- ասաց Սաղաթելյանը։

Նմանատիպ նյութեր