211652_close_icon
views-count1735 դիտում article-date 19:04 25-02-2023

«Այս իրավիճակի հետ չենք համակերպվում»․ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ պատրաստվում են շարունակել պայքարը

Եթե Հայաստանում ազգային իշխանություն գա, հաստատ հնարավոր է կասեցնել այս պարտությունների շղթան, երկիրը դուրս բերել այս իրավիճակից, իսկ այս իշխանությամբ՝ դրա որևէ շանս ու հնարավորություն չկա, այսօր հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Նիկոլի իշխանությունով մենք ունենալու ենք նոր պատերազմ, նոր կապիտուլյացիա։ Հետևաբար, մեր խնդիրն է, որ այն հարցերը, որոնք մինչև հիմա չենք կարողացել լուծել, լուծենք, լրջորեն նախապատրաստվենք և շարունակենք պայքարը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմության պայքարը վերաիմաստավորելու, վերակազմակերպելու, ընդդիմադիր դաշտը բյուրեղացնելու հարցերը, նրա խոսքով, առաջնահերթ են։ Ինչ վերաբերում է Դիմադրության շարժման ձեռքբերումներին, ապա ամենակարևորն, ըստ Իշխան Սաղաթելյանի  այն  էր, որ եթե շարժումը չլիներ, այն, ինչն այս օրերին է կատարվում, երբ երկիրը փորձում են տանել անդառնալի կապիտուլյացիայի, արդեն իսկ տեղի ունեցած կլիներ, ուստի, հանուն երկրի ու պետականության, պայքարը պետք է շարունակվի՝ դա թույլ չտալու համար։

«Մենք մեր պայքարի մեջ եղել ենք անկեղծ, մենք ունեցել ենք բազմաթիվ հաջողություններ, նաև բացթողումներ, որոնցից պետք է դասեր քաղել ու գնալ առաջ։ Ամենակարևորը՝ այս իրավիճակի հետ չենք համակերպվում, հետքայլ չի լինելու։ Պատրաստվելուց և բացթողումները, որոնք ունեցել ենք, այդ հարցերը լուծելուց հետո գնալու ենք առաջ, գնալու ենք դեպի պայքարի նոր գունավորում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նմանատիպ նյութեր