1287 դիտում
11:15 07-04-2022
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ․
«Սիրելի՛ մայրեր, տիկնայք և աղջիկներ
Ջերմ զգացումներով շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
1995 թվականից ապրիլի 7-ը նշվում է որպես Մայրության և գեղեցկության օր։ Այն մայրերին գնահատելու, մեր երախտիքն ու հիացմունքն արտահայտելու լավագույն առիթներից է։
Մեր ընկալումներում մայրությունը սրբազան արժեք է, և հավատարմությունն այդ ավանդույթներին շարունակվում է առայսօր։ Հայ կինն իր առաքինությամբ և իմաստությամբ մշտապես անգնահատելի դեր է ունեցել ընտանիքում և հասարակական կյանքում՝ դարերով ձևավորված ավանդույթների և ազգային արժեքների պահպանման անխախտ առաքելությամբ: Միայն ամուր ընտանիքն ու այդ ընտանիքից մղված սերն ու հավատն են, որ կարող են երաշխավորել մեր ժողովրդի լուսավոր ապագան և սերունդների հայեցի դաստիարակությունը:
Շնորհավորանքն այս տոնի կապակցությամբ նվազագույնն է, որ մենք կարող ենք անել ձեզ համար, որպես հայ ընտանիքի, հայոց պետականության և, ընդհանրապես, հայկականի հուսալի երաշխավորների։
«Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»՝ Գարեգին Նժդեհի այս պատգամը միշտ արդիական է։
Սիրելի՛ կանայք
Գնահատանքի և մեծարման այս գարնանային հիասքանչ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն: Թո´ղ գարուններն ու ժպիտները ձեր կյանքում լինեն անսպառ ու անհաշվելի, իսկ ձեր հոգատարությունը, սերը, ողջախոհությունն ու նվիրումը լինեն մեր մշտական ուղեկիցը»:

Նմանատիպ նյութեր
2018 դիտում
12:44 06-04-2019
Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
685 դիտում
11:44 07-04-2015
Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ
8289 դիտում
19:00 06-04-2018
«Վեոլիա Ջուր»-ը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության ու գեղեցկության օրվա առթիվ
Այս բաժնից
1099 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
868 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1081 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին