211652_close_icon
views-count685 դիտում article-date 11:44 07-04-2015

Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ

Ազգային ժողովի նախագահի ուղերձում ասված է. «Սիրելի մայրեր, ընդունեք, խնդրեմ, ջերմ շնորհավորանքներս Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ: Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ հղում բազմազավակ մայրերին եւ որդեգրած երեխաների համար հարազատ մայր դարձած կանանց: Մայրերի ճակատագրերը մշտապես կապված են հայրենիքի պատմության հետ: Դարերի ընթացքում նրանք ամուսիններին մղել են սխրանքների, երեխաներին դաստիարակել հայրենասիրության ոգով, անհրաժեշտության դեպքում իրենք մարտնչել որպես զինվոր: Սակայն մոր ամենամեծ առաքելությունն ու առավելությունը ընտանեկան այն ջերմ միջավայրի ստեղծումն ու պահպանությունն է, որ ամբողջ կյանքում ուղեկցում է մեզ եւ փոխանցվում մեր երեխաներին: Այս տոնը հարգանք է մեր հոգեւոր ու բարոյական արժեքների հանդեպ, որոնք անխզելիորեն կապված են մոր կերպարի ու էության հետ, որովհետեւ սիրել մորը, նշանակում է սիրել ընտանիքը, հայրենի հողը, ժողովրդին, պաշտպանել հայրենիքը եւ արժեւորել ապագան: Մաղթում եմ ձեզ, սիրելի մայրեր, առողջություն, երջանկություն եւ բարեկեցություն: Թող ձեր ընտանիքներում միշտ խաղաղություն, համերաշխություն եւ լավատեսական տրամադրություն լինի»:

Նմանատիպ նյութեր