211652_close_icon
views-count132184 դիտում article-date 13:37 07-04-2022

Քրեական ոստիկանությունը Երևանում վնասազերծել է առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվողին, ով աչքերը բացելով, ասել է․ «Մորս արև, էս երազ ա՞»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, ապրիլի 6-ին, ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում հայտնաբերվել է 2019 թվականից առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվողին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության բաժիններից մեկի ավագ օպերլիազորը օպերատիվ տեղեկություններ է ստանում, որ սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու, օգտագործելու մեջ հետախուզվող, Տավուշի մարզի բնակիչ 38-ամյա Մկրտիչ Հովհաննիսյանը թաքնվում է Վարդաշեն 9-րդ փողոցի տներից մեկում։ 

Տեղեկությունը զեկուցվում է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին, ում կարգադրությամբ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի ղեկավարությամբ և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանի, գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի մասնակցությամբ կազմվում են օպերատիվ խմբեր, ու կարճ ժամանակում ոստիկանները ժամանում են Վարդաշեն, որտեղ էլ պարզվում է, որ ավագ օպերլիազորի տեղեկությունը հավաստի է։ 

Ոստիկանները կարողանում են հետախուզվող Մ․ Հովհաննիսյանին հայտնաբերել, ով քնած է լինում։ Ու երբ նրան արթնացնում են, վերջինս անակնկալի է գալիս։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա երբ տեսել է ոստիկաններին, իրենից անկախ արտահայտվել է, ասելով․ «Մորս արև, էս երազ ա՞»։ Ու մինչ նա կկռահեր երազ է, թե իրականություն, ոստիկանները նրան ձեռնաշղթաներ են հագցնում ու տեղափոխում քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ 

Նրա անկողնու մոտ էլ հայտնաբերվում է կարճեցված երկփողանի հարթափող հրացան և 4 հատ 16 մմ տրամաչափի փամփուշտներ։   

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2019 թվականի փետրվարի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետ Վահրամ Գյոզալյանը միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի 31-ամյա Արման Ղալեչյանի նկատմամբ:

Դատավոր Ռաֆայել Մելքոնյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է Վ. Գյոզալյանի միոջնորդությունը և Ա. Ղալեչյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կալանավորվել է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որոշման հրապարակումից հետո ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները՝ Դիլիջանի ոստիկանապետ Սևակ Բադիրյանի գլխավոությամբ նրան տեղափոխել են ՀՀ արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը լիարժեք բացահայտելու ուղղությամբ քննչական խմբում ներգրավված են նաև Դիլիջանի քննչական բաժնի պետի տեղակալ Գագիկ Այվազյանը, Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Սմբատ Սաղաթելյանը և ավագ քննիչ Էդիկ Կոստանյանը:

Քննիչները, համագործակցելով Տավուշի մարզի ոստիկանության և Դիլիջանի ոստիանության բաժնի ծառայողների հետ, կատալել են հսկայական օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Տավուշի մարզի ոստիկանապետ Վահե Ղազարյանի և Դիլիջանի ոստիկանապետ Ս. Բադիրյանի հետ համատեղ ու փաստերն այնքան հիմնավոր են եղել, որ դատարանը այլ ելք չունենալով, բավարարել է միջնորդությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Տավուշի մարզի ոստիկաննեը տիրապետում են օպերատիվ իրավիճակին և տեղեկությունները, որ հնարավոր է վենդետտան շարունակվի, երևի թե չլինի, քանի որ ինչպես Տավուշի մարզից տեղեկանում ենք մեր աղբյուրներից, ոստիկանների «ձեռքը պուլսի վրա է»:

Ավելի վաղ ֆոտոլրագրողը հայտնել էր, 2019 թվականի փետրվարի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետ Վահրամ Գյոզալյանը միջնորդություն էր ներկայացնելու Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափնման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացներ Դիլիջան քաղաքի Կամարինի փողոցում հաշվառված, սակայն Երևան քաղաքի Քանաքեռցու փողոցի շենքերից մեկում բնակվող, 31-ամյա Արման Ղալեչյանի նկատմամբ:

Վերջինիս նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նա կասկածվում էր փետրվարի 20-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհից դեպի «Դիլիջան ազգային պարկ» վարչական շենք տանող ճանապարհի խաչմերուկում Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ, 40-ամյա Արագած Թամրազյանի ուղղությամբ ինքնաձիգից կրակոցներ արձակելու մեջ, ինչի հետևանքով Ա. Թամրազյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենայի վրա ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին կրակոցի բազմաթիվ հետքեր, սակայն Ա. Ղալեչյանի կողմից անկախ հանգամանքներում Ա. Թամրազյանի՝ փախուստի դիմելու հետևանքով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ղալեչյանը նախկինում ավազակային հարձակում կատարելու համար դատապարտված է եղել 6 տարվա ազատազրկման:

[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր