211652_close_icon
views-count4882 դիտում article-date 19:46 07-04-2022

Մենք մեր անմահացած հերոսներին մեր ամեն օրվա ապրածով պետք է ցույց տանք, որ արժանի ենք իրենց. Աննա Հակոբյանը հյուրընկալել է հերոսների մայրերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ապրիլի 7-ին՝  Մայրության և գեղեցկության տոնի առթիվ կառավարական առանձնատան բացօթյա հարթակում  հյուրընկալեց Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում զոհվածների հարազատների:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից միջոցառմանը ներկա հարազատներին՝ հրավերն ընդունելու համար: Նա շեշտեց, որ  մայրերի դերը բոլորի կյանքում  շատ մեծ է, ու պետք է յուրաքանչյուր զոհվածի մայր առաջինը պահանջի հասարակությունից հարգել իրենց որդիների հիշատակը՝ ապրելով այնպես, որ արժանի լինեն իրենց որդիների թափած արյանը:

«Շատ ուրախ եմ, որ  արձագանքեցիք իմ հրավերին և եկաք միասին նշելու  Մայրության և գեղեցկության տոնը: Այստեղ մայրեր են, գեղեցիկ կանայք են, գեղեցիկ փոքրիկ աղջիկներ են, և ես չեմ պատկերացնում ավելի լավ միջավայր, որովհետև մենք իրար հետ ենք  և կարող ենք ազատ  խոսել, շփվել: Ես կարծում եմ, որ եթե մեր մայրերը ուժեղանան, դրանից մեր երկիրն էլ կուժեղանա»,- ասաց նա:

Աննա Հակոբյանը իր ելույթում  ընթերցեց  Մայրության և գեղեցկության տոնի առթիվ վարչապետի ուղերձը և ավելացրեց, որ այն չպետք է ընդունել որպես հերթական շնորհավորանք, այլ որպես ուղերձ, որը պետք է ընդունել, ըմբռնել և ապրել այդպես:

«Իմ ուղերձը հետևյալն է՝ մեր երկրում կան շատ անարդարություններ, և մենք սիրում ենք մեզանից հեռացնել այն,  ինչը բարդ է, խնդիր է, սիրում ենք ստեղծել տարբեր խմբեր, եթե գոյություն ունի որևէ հարց,  սիրում ենք մեղադրել ուրիշներին, բայց պետք է ընդունենք, որ մեղավոր ենք բոլորս: Այսօր իմ խնդրանքը հետևյալն է՝ մենք մեր անմահացած հերոսներին մեր ամեն օրվա ապրածով պետք է ցույց տանք, որ արժանի ենք իրենց: Եվ ես բոլոր մայրերին խնդրում եմ դառնալ երկիրը բոլոր սխալ ուղիներից դուրս հանող, դեպի ճիշտ և դեպի զարգացող ուղի դնելու պայքարի առաջամարտիկը, որովհետև մայրերը իրենք են ծնել հերոսներին և իրավունք ունեն իրենց բարձունքից պահանջել հարգել և արժանի լինել իրենց կորստին և իրենց հերոսների հիշատակին»,- եզրափակեց նա:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր