211652_close_icon
views-count1531 դիտում article-date 13:48 01-05-2023

Պետք է քայլեր ձեռնարկել, ռուսին ցույց տանք, որ մենք այստեղ մենք նախիր չենք, ժողովուրդ ենք․ իրենք ժամանակ են ձգում, մենք սպառվում ենք․ Տիգրան Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի իշխանությունները զրույց են ունեցել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ, որն ասել է՝ մեկնելու է Բաքու՝ բանակցությունների։ Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ նշել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը:

«Ռուսներն ասում են, որ մինչև չորեքշաբթի սպասեք, մենք բանակցություններ ենք վարում ադրբեջանցիների հետ, որպեսզի ինչ-որ բանի հասնենք: Պետք չի ուշացնել, պետք է քայլեր ձեռնարկել, ռուսին ցույց տանք, որ մենք այստեղ մենք նախիր չենք, ժողովուրդ ենք: Իրենք ժամանակ են ձգում, մենք թե տնտեսապես, թե բարոյապես սպառվում ենք»,-ասել է նա:

Տիգրան Պետրոսյանը կոչ է արել մարդկանց դուրս գալ հրապարակ. «Եկեք այստեղ, որոշենք ինչ ենք պահանջում, ինչ ենք պարտադրում մեր իշխանություններից: Մեծ հանրահավաք է պետք անել, ռուսից պահանջել: Եթե ռուսն էլ ասեց՝ չեմ անում կամ չեմ կարողանում, ասելու ենք՝ եթե դուք չեք դիմում ՄԱԿ-ին, մենք ինքներս կդիմենք պետական մակարդակով: Եթե ՄԱԿ-ն էլ չարձագանքի, կհասկանանք, որ ամբողջ աշխարհը լքել է հայ ազգին: Մեր հետեւություններն ու մեր գործողությունները կանենք»:

Նմանատիպ նյութեր