211652_close_icon
views-count1554 դիտում article-date 14:30 08-04-2022

Սլովակիայի վարչապետը և Եվրահանձնաժողովի ղեկավարը ժամանել են Ուկրաինա

Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը եւ Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ժամանել են Ուկրաինա երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման համար: Այդ մասին Սլովակիայի նախարարների կաբինետի ղեկավարը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:

«Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ ես արդեն ժամանել եմ Ուկրաինա: Նախագահ Վլադիմր Զելենսկիի եւ կառավարության նախագահ Դենիս Շմիգալի հետ հանդիպմանը տանում եմ Ուկրաինայի օգնության կոնկրետ առաջարկություններ»,- նշել է Հեգերը:

Նա, մասնավորապես Կիեւի իշխանություններին կառաջարկի սկսել ցորենի եւ այլ հացահատիկների արտահանման իրականացումը երկաթուղիով՝ Սլովակիայի տարածքով տարանացմամբ: Խոսք կգնա նաեւ մարդասիրական օգնության ավելացման մասին: Վարչապետը մտադիր է Զելենսկիին հավաստիացնել Բրատիսլավայի աջակցությունը Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցման պլանների իրականացման գործում: Մարտի կեսերին Ուկրաինայի մայրաքաղաքում Զելենսկիի հետ հանդիպել են Չեխիայի, Սլովենիայի, եւ Լեհաստանի վարչապետներ Պետր Ֆիալան, Յանեզ Յանշան եւ Մատեուշ Մորավեցկին։

Նմանատիպ նյութեր