211652_close_icon
views-count94088 դիտում article-date 15:30 08-04-2022

Արտակարգ դեպք Երևանում․ ահազանգ է ստացվել, որ «Մետրոնոմ», «Ռոսիա մոլ», «Մեգամոլ» և «Տաշիր Պիցցա»-ում ռումբեր են դրված, որոնք պայթելու են․տարածքները պարեկները սահմանազատել են․ժամանել են մեծ թվով փրկարարներ ու կինոլոգներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաներում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում «Մետրոնում»-ում ռումբ է դրված և այն պայթելու է։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի մեծ թվով պարեկներ՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։ 

Պարեկները սահմանազատել են տարածքը և այս պահին ներսում աշխատում են ԱԻՆ ՓԾ փրկարարական մի քանի հաշվարկ՝ փրկարարներն ու սակրավորները։

Տեղում է նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է, որ ռումբ է դրված «Ռոսիա մոլ»-ում, «Մեգամոլ»-ում և «Տաշիր Պիցցա»-ում։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Այս պահին տեղում աշխատում են նաև ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կինոլոգիական ծառայության կինոլոգները։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 173+
173+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր