1993 դիտում
20:24 09-04-2022
Մի լռեք, որովհետև սրանք մի օր չեն լինելու իշխանության. Տիգրան Վարդանյան
Ձեզ խոստանում էին, որ ավելի լավ բանակցային պրոցես են սկսելու Արցախի հարցում, բայց միտումնավոր ձախողեցին այն` Ադրբեջանին տալով քարտ բլանշ, որպեսզի հարձակվեն: Մի՞թե ավելի լավ չէր, երբ Ալիևը հրադադար էր մուրում ու հայտարարում, որ փակ դռների ետևում իրեն ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը, որ 30 տարի շարունակ իրենք պարտված են եղել հայերիս բոլոր բնագավառներում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը:
«Մի քանի հարց Նիկոլին դեռ աջակցող ու հավատացող մարդկանց:
Տիկնայք և պարոնայք,
1. 2018-ին ձեզ խոստանում էին երջանիկ Հայաստան: Երջա՞նիկ եք: Եթե այո, ապա ի՞նչու, քանզի ես լիակատար երջանիկ լինել չեմ կարող այն պարագայում, երբ Հայաստանի ու Արցախի տարածքներն օկուպացված են, իսկ Եռաբլուրն ու Եղբայրական գերեզմանատունը կրկնապատկված: Ուղեղս անջատած էլ չեմ կարող ապրել, որովհետև մարդն անասունից տարբերվում է բանականությամբ, խնդրում եմ էլի, եթե կա այլ երջանկության մեխանիզմ, ապա կիսվեք ինձ հետ:
2. Ձեզ խոստանում էին, որ կոռուպցիայի վերջը տալու են, բայց հենց իրենք թաղվել են կոռուպցիայի մեջ: Ի՞նչն է փոխվել, եթե մի բան էլ ավելի վատ չէ:
3. Ձեզ խոստանում էին, որ ավելի լավ բանակցային պրոցես են սկսելու Արցախի հարցում, բայց միտումնավոր ձախողեցին այն` Ադրբեջանին տալով քարտ բլանշ, որպեսզի հարձակվեն: Մի՞թե ավելի լավ չէր, երբ Ալիևը հրադադար էր մուրում ու հայտարարում, որ փակ դռների ետևում իրեն ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը, որ 30 տարի շարունակ իրենք պարտված են եղել հայերիս բոլոր բնագավառներում:
4. Ձեզ խոստանում էին, որ ավելի լավ բանակ ենք ունենալու, բայց քանդեցին ու ջախջախեցին այն: Ելակ ու մայկա-տռուսիկով էին ուզում «կռվել», մինչդեռ պետք էր հրատապ անհրաժեշտության զինատեսակներ ձեռք բերել: Նախորդ իշխանությունները կնքել էին պայմանագրեր (ՀՕՊ համակարգերի ձեռք բերման նաև), բայց սրանք եկան և ռազմական պլանն ու պայմանագրերը չեղարկեցին, դրա փոխարեն ՍՈւ-եր գնեցին, որպեսզի կապիկի նման սելֆի անեն: Ի՞նչ եք մտածում էս ամենի մասին:
5. Ձեզ խոստանում էին ավելի լավ Հայաստան, բայց չորս տարի շարունակ պառակտեցին բոլորիս` սևեր-սպիտակներ, նախկիններ-ներկաներ, հայաստանցի-ղարաբաղցի ևն ևն: Դու՞ք էլ եք նրանց պես ատում ձեր կողքն ապրող հայերին:
6. Ձեզ ասում էին, որ լավ եք ապրելու, որովհետև բոլորդ վարչապետ եք: Ո՞նց եք ապրում այս համատարած թանկացումների, գործազրկության, արտագաղթի աճող տեմպի պայմաններում: Ներեցեք էլի, բայց վարչապետի կայֆեր կարողա՞նում եք անել:
7. Ձեզ խոստանում էին ժողովրդավար Հայաստան, բայց հլը մեկ անգամ փորձեք քննադատել սրանց ու կսկսվի սրանց ֆեյքերի ՊՈԱԿ-ի հայհոյախառն գրոհները: Սա՞ էիք ցանկանում:
Տիկնայք և պարոնայք, ես գիտեմ, որ ձեր մեջ կան մարդիկ, ովքեր վախենում են, ովքեր համաձայն չեն սրանց հետ, բայց լռում են: Մի լռեք, որովհետև սրանք մի օր չեն լինելու իշխանության, կամ էլ ժամանակից շուտ սատկելու են, բա՞ դուք, դուք ի՞նչ եք անելու: Էլի եմ ասում, ես գիտեմ, որ շատերիդ մեջ վերջնական չի մեռել մարդ տեսակը և եթե դուք ցանկանում եք ապրել լուսավոր, բարգավաճ և օրենքի երկիր Հայաստանում, ապա ուղղեք ձեր մեջքը ու պայքարեք էս թրքահպատակ իշխանության դեմ»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7106 դիտում
23:05 02-11-2020
«Կլինի ուղղակի լռեք, մինչև պատերազմի վերջը լռեք»․ Տիգրան Քոչարյան
Այս բաժնից
949 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»