2015 դիտում
11:32 11-04-2022
Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈՒ-ի տեղակայումները անհնար են դարձրել մարդկանց բնականոն կյանքը․ Թաթոյանը քարտեզ է հրապարակել
Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները պատկերացնելու համար հիշեցնում եմ, թե որտեղ են նրանք`GOOGLE EARTH-ի ինտերակտիվ քարտեզի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Նրանց այս ներկայությունն արդեն իսկ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է միջազգային պահանջներով: Անհնարինության են վերածել մարդկանց բնականոն կյանքը սահմանային բնակավայրերում, խաթարել են անվտանգությունը:
Այս քարտեզը 1 տարվա անդադար փաստահավաք աշխատանքների արդյունք է. ադրբեջանական [անօրինական] տեղակայումներ են, որոնք ցուցադրված են պայմանական դեղին վրաններով:
Քարտեզի նշանների տակ կան նաև իրական լուսանկար-ապացույցներ:
Կա նաև Կապանի Ներքին Հանդի ներխուժումը:
Օբյեկտիվ պատճառներով բացակայում են, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհներին ադրբեջանական անօրինական նոր տեղակայումները, բայց դրանք նույնպես կլինեն:
Մնացած բոլոր տեղակայումները 2021թ. նոյեմբերի սկզբի դրությամբ են:
Հեռախոսով քարտեզից հնարավոր է օգտվել առանձին GOOGLE EARTH հավելվածով:
Քարտեզը կցված է իմ արտահերթ հատուկ զեկույցին, որ վերաբերում է ադրբեջանական զինվորական ուժերի հետ շփման տարածքներում անվտանգության ապառազմականացված գոտու հրատապ անհրաժեշտությանը՝ հիմավորված կոնկրետ փաստերով Հայաստանի բնակչության իրավունքների պաշտպանության համար:
Քարտեզը կցված է զեկույցին (132 էջ)»,- գրել է Թաթոյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2235 դիտում
11:13 28-10-2021
Թաթոյանը տեսանյութ է հրապարակել Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈՒ անօրինական տեղակայումների մասին
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»