211652_close_icon
views-count34003 դիտում article-date 13:15 11-04-2022

Տեղի ունեցավ «Գարաժ Մաստերս Մոլի» կարատեի գավաթի առաջնությունը. կարելի է վստահ ասել, որ մատաղ սերունդը մեծանում է իսկական տղամարդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 10-ին, Երևանի Աջափնյակ վարչական համայնքում գտնվող «Գարաժ Մաստերս Մոլում» տեղի ունեցավ Հայաստանի Այկիկենդո կարատեի ազգային ֆեդերացիաի կողմից կազմակերպված «Գարաժ Մաստերս Մոլի» կարատեի գավաթի առաջնությունը:
 
Մրցաշարին մասնակցում էին ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած մարզիկներ և մարզուհիներ։
 
Թիմային գավաթում 3-րդ տեղին արժանացավ ՀԱԹ մասնաճյուղի թիմը, 2-րդը Գավառի թիմն էր: Իսկ 1-ին տեղը զբաղեցրեցին Կենտրոնական մարզադպրոցի սաները:
 
Փոխանցիկ գավաթը մնաց «Գարաժ Մաստերս Մոլ» առևտրաժամանցային համալիրի թանգարանում՝ գալիք տարի շարունակելու նպատակով։
 
Մրցաշարի պատվավոր Հյուրերը պարգևատրվեցին շնորհակալագրերով և պատվավոր անդամի դիպլոմով, ընտրվեց հավաքական թիմ, որը կմասնակցի այս տարվա Եվրոպայի և աշխարհի առաջնությանը։
 
Ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը նշեց որ մրցաշարը համարում է հաջողված և կարելի է վստահ ասել, որ մատաղ սերունդը մեծանում է իսկական տղամարդ և հայրենասեր:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 995+
995+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր