211652_close_icon
views-count34206 դիտում article-date 14:51 05-03-2018

Երևանում տեղի ունեցավ ՀՀ Այկիկենդո ֆուլ կոնտակտ կարատեի Ազգային ֆեդերացիայի Երևանի 3-րդ գավաթի առաջնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 4-ին, Երևանի խուլ-համրերի մշակույթի պալատում տեղի ունեցավ ՀՀ Այկիկենդո ֆուլ կոնտակտ կարատեի Ազգային ֆեդերացիայի Երևանի 3-րդ գավաթի առաջնությունը։ Մասնակցում էին 200-ից ավելի մարզիկ-մարզուհիներ՝ տարբեր ակումբներից։ Ներկա էր Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գ. Զազարյանը, ով արժանացավ հատուկ շնորհակալագրի, Երևանի քաղաքապետարանի սպորտի վարչության պետ Յուրա Մամիկոնյանը։ Հատուկ շնորհակալագրի արժանացավ նաև Յուրի Աֆրիկյանը՝ մատաղ սերնդի դաստիարակության և կրթության հարցում մեծ ավանդ ունենալու համար։ Ներկա էին նաև Հայաստանում գործող ուժեղագույն ֆեդերացիաների նախագահներ և պատվավոր հյուրեր։ Մրցաշարի բացումը սկսվեց գեղեցիկ ցուցադրական ելույթներով։ Ֆեդերացիայի նախագահ, աշխարհի չեմպիոն Դավիթ Աթանեսյանը համարեց մրցաշարը հաջողված և նշեց, որ նպատակը միայն մարզիկների ֆիզիկական բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելն է, որից հետո կպատրաստվեն Հայաստանի առաջնությանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 323+
323+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր