211652_close_icon
views-count1420 դիտում article-date 15:37 12-04-2022

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում ապրիլի 12-ին տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բակուր Գրիգորյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Հակոբյանի երդման արարողությունը: Հայտնում է նախագահի աշխատակազմը։

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին՝ հաջողություններ մաղթելով պատասխանատու գործում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր