211652_close_icon
views-count59238 դիտում article-date 11:40 13-04-2022

Ավտովթարի վայրում պարեկները ավագ հետաքննիչին ներկայացրեցին աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի կյանքն ու գործունեությունը և մեջբերումներ արեցին մեծ գրողի «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործությունից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երբ ձևավորվում էր ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայությունը, շատերը ողջունեցին Կառավարության այդ քայլը։ Սակայն եղան անհատներ, ովքեր համացանցում սկսեցին փիլիսոփայել, թե պարեկները եթե չունեն բարձրագույն կրթություն, ինչպե՞ս են աշխատելու։

Եթե այսօր հանրապետության որոշ քաղաքական գործիչների, օլիգարխների հարցնես՝ ո՞վ է Վիլյամ Սարոյանը, դժվար թե այդ հարցի պատասխանն ունենան։ 

Երեկ Երևանում տեղի ունեցած ավտովթարի դեպքի վայրում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի, Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի, պարեկներ Աշոտ Կարինյանի ու Արմեն Հայրապետյանի միջև, ասես՝ գրական ժամ լիներ։ 

Դեպքի վայրում ավագ հետաքննիչ Գ․ Ծառուկյանը, տեսնելով Վիլյամ Սարոյանի մեծադիր նկարով պաստառը, պարեկներից հետաքրքրվեց՝ արդյոք նրանք գիտե՞ն՝ ով է Վիլյամ Սարոյանը։ Պարեկներն էլ ոչ միայն ներկայացրեցին աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի կյանքն ու գործունեությունը, այլև մեջբերումներ կատարեցին Սարոյանի գրականությունից, այդ թվում՝ «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործությունից։ 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր