211652_close_icon
views-count25660 դիտում article-date 23:57 13-04-2022

Բնակիչներն ասում էին. «Պարեկների շնորհիվ 2 օր է, ավտոմեքենաները չեն ընկնում դիտահորի մեջ, իսկ թաղապետն էլ պիտի երանի տա, որ Պուտինի անվան տակ դիտահորի կափարիչը սվարկա անեն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այն, որ վերջին ամիսներին ոստիկանությունը բացահայտել է մայրաքաղաքում և մարզերում դիտահորերի կափարիչների գողության բազմաթիվ դեպքեր ու նաև հայտնաբերել գողոնը, դա փաստ է:

Վերջին ամիսներին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները կատարում են ոչ միայն պարեկի աշխատանք, այլ նաև առաջին անհրաժեշտության բուժօգնություն են ցուցաբերում ավտովթարներում, վրաերթերում, հրդեհի և արտակարգ այլ  իրավիճակներում հայտնված քաղաքացիներին:

Արդեն մի քանի օր է, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ Բաղրամյան պողոտա-Երզնկյան փողոցի խաչմերուկում՝ ժողովրդին  հայտնի Երզնկյան դալանի դիմաց բաց դիտահորը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար:

Բնակիչները բազմիցս ահազանգել են Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ և  Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ,  որպեսզի գան ու խնդիրը լուծեն, սակայն խոստացել են, բայց ինչպես բնակիչներից մեկն էր ասում՝ դարձել են Նոյի ագռավ:

Այսօր ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Մոտ 3 ժամից ավելի նշված վայրում նույն վաշտի պարեկներ Վարդան Միրզոյանը և Գագիկ Հարությունյանը  ուժեղացված ծառայություն էին կատարում, որպեսզի ավտոմեքնաները չհայտնվեն դիտահորում, մինչև որ պարեկները հայտնաբերեցին դիտահորի կափարիչը ու սեփական ուժերով այն տեղը դրեցին:

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր բնակվում են նշված վայրի հարևանությամբ, ասում էին. «2 օր է, էս բաց դիտահորը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար: Ցավը կայանում է նրանում, որ այս վայրով  Երևանի քաղաքապետարանի ու Արաբկիրի թաղապետարանի բազմաթիվ  պաշտոնյաներ են գնում-գալիս, բայց ասես չտեսնելու տային: Ու պարեկների շնորհիվ  է, որ ավտոմեքենաները չէին ընկնում լյուկի մեջ: Պարեկներն էլ,  չգիտենք էլ  որտեղից, հայտնաբերել են լյուկի կռիշկան ու բերել փակել են, բայց դա վերջնական հարցի լուծում չի: Դիտահորի ընդհանուր ծածկը խոտանվել է, պետք է նորը  դրվի կամ երանի տանք, թե Պուտինը երբ ա գալու Երևան, որ  բռնեն էս դիտահորի կափարիչը սվարկով փակեն, իսկ Արաբկիրի թաղապետն էլ կպրծնի գլխացավից»:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր