211652_close_icon
views-count1513 դիտում article-date 20:20 15-04-2022

Ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում միասնական ջանքերով հնարավոր է հաղթահարել մարտահրավերները. Արցախի նախագահը՝ կամավորականներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 15-ին ընդունել է մի խումբ քաղաքացիների, որոնք վերջին օրերին շփման գծում առաջացած լարվածության ընթացքում կամավորական սկզբունքով ծառայության են մեկնել: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահը:

Շնորհակալություն հայտնելով հայրենասիրության բարձր գիտակցության համար՝ երկրի ղեկավարն արդյունավետ է գնահատել նրանց կատարած աշխատանքը` ընդգծելով այն Պաշտպանության բանակի և ուժային այլ կառույցների ստորաբաժանումների հետ համագործակցված եղանակով իրականացնելու հանգամանքը։

Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում անգամ միասնական ջանքերով հնարավոր է հաղթահարել առկա մարտահրավերները: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Հանրապետությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին ու առաջիկա անելիքներին, ինչպես նաև պատասխանել կամավորականներին հուզող հարցերին:

Նմանատիպ նյութեր