55549 դիտում
10:12 17-04-2022
Ստեփանավանում՝ մարզադպրոցի մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել քոլեջի ուսանողի և վարժարանի աշակերտի միջև. բժիշկները պայքարում են վերջինիս կյանքի համար
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ստեփանավանի բաժնից նախապատրաստված նյութեր են փոխանցվել Լոռու մարզի դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 15-ին «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «անգիտակից վիճակում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ստեփանավանի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր Վարդանյանը:
Բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ստեփանավան քաղաքի բնակիչ, 17-ամյա Հայկ Ղ.-ն է:
Մինչ բժիշկները պայքարում էին երիտասարդի կյանքի համար, Ստեփանավանի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ ապրլի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի մարզադպրոցի մոտ Հայկ Ղ.-ի և Ստեփանավանի բնակիչ, 16-ամյա Էմիլ Հ.-ի միջև առաջացած վիճաբանության ժամանակ վերջինս մի քանի անգամ ձեռքերով հարվածներ է հասցրել Հայկ Ղ.-ի գլխին, այնուհետև հրել, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել գետնին և գլխի շրջանում ստացել վնասվածք:
Էմիլ Հ.-ն հայտնաբերվել է, ապա տեղափոխվել ոստիկանության Ստեփանավանի բաժին և բաց թողնվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հայկ Ղ.-ն սովորում է Ստեփանավանի թիվ 1 վարժարանի 11-րդ դասարանում, իսկ էմիլ Հ.-ն՝ Ստեփանավան քաղաքի գյուղատնտեսական քոլեջի 1-ին կուրսում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: