211652_close_icon
views-count4409 դիտում article-date 15:06 17-04-2022

Իշխանությունները պատրաստ են հանձնել Արցախն ամբողջությամբ թշնամուն.Վանեցյանը բոլորին կոչ արեց գալ Ազատության հրապարակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Վերջին օրերին այս իշխանությունների կողմից արվող հայտարարությունները խոսում են այն մասին, որ նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ: Այս մասին Ազատության պողոտայում ֆեյսբուքյան լայվով հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Ես գտնվում եմ Ազատության հրապարակում, կարծում եմ, որ եկել  է այն կրիտիկական պահը որ այլեւս հոդվածներ գրելով, ելույթներ ունենալով, ֆեյսբուքում  ինչ որ ստատուսներ գրելով  որեւէ բանի չենք կարող հասնել: Վերջին օրերին այս իշխանությունների կողմից արվող հայտարարությունները խոսում են այն մասին, որ նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ, պատրաստ են հանձնել Արցախն ամբողջությամբ թշնամուն, մենք խնդիր ունենք Հայաստանի անվտանգության  հետ: Հասել ենք այն բանին, որ  նահատակված զինվորների մասին ասում են, որ անիմաստ է եղել»,-ասաց նա:

Վանեցյանը հայտարարեց, որ ինքը եկել է Ազատության հրապարակ, տուն չի գնալու այլեւս, խոսելու է քաղաքացիների հետ, հասկանան` ինչ կարելի է անել:

«Եկեք միասին համախմբվենք, հզորանանք, ուժեղանանք եւ պայքարենք հանուն Հայաստանի, հանուն Արցախի եւ հանուն հայ լինելու»,-ասաց նա:

Նշենք, որ երեկ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, Արցախի ազգային հերոս Ռուստամ Գասպայանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը, նրան էին միացել ազտամարտիկներ Պավլիկ Մանուկյանը, Մանվել Եղիազարյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր