211652_close_icon
views-count6748 դիտում article-date 09:21 18-04-2022

Չի կարելի տանը նստել ու ասել՝ այս մեկը հին է, այս մեկը նոր է,«հներ» խոսքով մեր տունը քանդեցին․ Հրանտ Թոխատյանը՝ Ազատության հրապարակում․ Tert.am

Ազատության հրապարակ չգալով հարց չի լուծվում, տանը նստելով հարց չի լուծվում․ այն մեկը հին է, այն մեկը նոր է, այդ մտածելակերպով առաջ չենք գնա։

Այս մասին ասել է դերասան, Հրանտ Թոխատյանը, ով գիշերը գտնվել է Ազատության հրապարակում և իր աջակցությունն է հայտնել Արթուր Վանեցյանի նախաձեռնությանը՝ գնալ անժամկետ գործողությունների ու հեռացնել իշխանությանը։ Գրում է Tert.am-ը։

«Մեզ հիմա հանուն հայրենիքի պետք է առաջ գնալ, անկախ նրանից ով ում հետ է խմբավորված, ես խմբավորված եմ իմ ընկենրենրի հետ, ցավոք շատերը զոհվեցին, իսկ մյուսներն այնտեղ չեն, ես չէի կարող չգալ, չնայած հոգնած էի, ներկայացում ունեի, բայց պետք է գալ»,–ասաց Թոխատյանը։

Հրանտ Թոխատյանը հարցին, թե ինչո՞ւ մտավորականներից շատերը չկան, գուցե պատճառն այն է, որ ամաչում են, որ 2018–ին աջակցել են Փաշինյանին, Թոխատյանն ասաց, որ հնարավոր է․«Սիրտը պետք է բաբախի հայրենիքի համար միշտ․․․ հները, «հներ» այդ խոսքով մեր տունը քանդեցին։ Ինչ անպայման է, որ եթե այսօր այստեղ ես կամ այնտեղ, պարտադիր չէ գնաս սրա, նրա մոտ, եղիր այստեղ, արա քոնը, քոնն առաջ տար։ Ես դիմում եմ իմ հանդիսատեսին՝ չի կարելի տանը նստել,ինչպես կարելի է «Նազար–Նազար» ներկայացումը նայել ու գնալ տանը նստել»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր