211652_close_icon
views-count4649 դիտում article-date 19:00 19-04-2022

«Ո՞ւր է մեր ղեկավարը, չկա՜․ պաշտպանում է թուրքերի եւ Ադրբեջանի շահերը»․ Արսեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am

aravot.am-ը գրում է. «Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանն ու նրա վարչախումբը մեր հետ։ Այսօր ՀՀ-ում եւ հայության մեջ այնպիսի վիճակ է, որը կերազեր մեր թշնամին, որը երբեք չի կարողացել մեզ պառակտել, բաժանել ճամբարների։ Դա ստացվեց Նիկոլ Փաշինյանի ձեռքով։ Այսօր իրար հանդեպ ատելություն կա նրա քաղաքականության շնորհիվ»,-Ազատության հրապարակում այսօր հայտարարեց ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո)։

Ինչպես հայտնել էինք, 5165 շարժումն այսօր իջեցրեց կուսակցական դրոշն ու Ազատության հրապարակում միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին եւ Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբմանը, մյուս կուսակցություններին էլ նույնը կոչ արեց: Արսեն Գրիգորյանը դիմեց հանրությանը․ «Մեզ պետք չի ղեկավար, որը մեզ չի սիրում, չի պաշտպանում, չի պաշտպանում մեր ինքնությունն ու արժանապատվությունը։ Արթնանանք եւ հասկանանք, որ ստի մեջ ենք ապրում։ Ապրում ենք «ֆեյսբուքում», բայց ոչ իրականությունում։ Երբ նախկինում ՀՀ-ում խնդիր էր լինում, ողջ աշխարհի հայությունն էր ոտքի կանգնում։ Այս ապազգային իշխանությանը պետք է հեռացնել։ Ադրբեջանի ղեկավարը մեզ հայհոյում է, նսեմացնում մեր արժանապատվությունը։ Չկա պատասխանող ղեկավար, ո՞ւր է մեր ղեկավարը։ Չկա՜։ 

Մանրամասներն՝ այստեղ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր