211652_close_icon
views-count2697 դիտում article-date 22:22 06-05-2022

Փաշինյանը չի ներկայացնում հայի ու Հայաստանի շահերը, ներկայացնում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը. Արսեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փաշինյանը չի ներկայացնում հայի ու Հայաստանի շահերը, ներկայացնում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը. Արսեն Գրիգորյան Ֆրանսիայի հրապարակում այսօր` մայիսի 6-ին, Համախմբման անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) դիմեց ներկաներին` նշելով, որ պահանջ է ներկայացվում, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, իսկ դրա պատճառները շատ են։

«Մենք բազմիցս ներկայացրել ենք, թե ինչու պետք է նա հիմա հեռանա, քանի որ օրեցօր պարզ դարձավ, որ Փաշինյանը չի ներկայացնում հայի ու Հայաստանի շահերը, այլ ներկայացնում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը։ Նա շատ վատ բաներ է արել մեր երկրի բոլոր ոլորտների հետ, Արցախի հետ, անընդհատ ձախողումներ, իսկ մենք լռում ենք, ի՞նչու։

Մենք որ չենք լռելու։ Նա մեր ժողովրդի մեջ պառակտում մտցրեց, բայց մենք իրար սիրող ու հարգող ժողովուրդ ենք, մենք մեր թասիբն ամբողջ աշխարհում պահող ենք, նա պառակտեց, որ տիրի Հայաստանին, իր միջոցով Թուրքիան և Ադրբեջանը տիրեն»,-ասաց Արսեն Գրիգորյանը` հավելելով, որ չեն թողնելու։

Մանրամասն` կից տեսանյութում.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր