211652_close_icon
views-count56961 դիտում article-date 10:09 20-04-2022

Երևանում պարեկները, հետապնդելով կասկածյալին, կարողացել են վնասազերծել նրան․ նրա ավտոմեքենայում հայտնաբերվել են տարբեր ավտոմեքենաներից թալանված գազաբալոններ․ պարեկներից մեկն էլ տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN,com-ի տեղեկություններով՝ ապրիլի 18-ին ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական ավտոմեքենա թալանողին են հայտնաբերել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 04։40-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելու ընթացքում Բագրևանդի փողոցում նկատել են Opel մակնիշի ավտոմեքենան, ով պարեկներին տեսնելով, դիմել է փախուստի։ 

Պարեկները հետապնդել են նրան, որից հետո վարորդը ավտոմեքենան թողնելով ամայի վայրում, դիմել է փախուստի։ Պարեկները հետապնդել ու կարողացել են բռնել նրան, որից հետո բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ 

Նրա ավտոմեքենայում հայնաբերվել է 3 հատ ավտոմեքենայի գազաբալոն։ Նա հայտնել է, որ դրանք նույն օրը գողացել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում կայանված տարբեր ավտոմեքենաներից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ գողություն կատարողը Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Մեսրոպ Գ․-ն է։

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ֆոլոլրագրողի տեղեկություններով՝ Մեսրոպ Գ-ին հետապնդելիս, ոտքի մասում վնասվածք է ստացել պարեկը, ով տեղափոխվել է  հիվանդանոց։ 

Նույն օրը, ժամեր անց, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Մոլդովական փողոցի բնակիչ 46 ամյա Գագիկ Ղ․-ն և հայտնել, որ գիշերը գողացել են իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնն ու էկեկտրական մարտկոցը։ 

Նույն օրը ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Մոլդովական փողոցի բնակիչ 40-ամյա Ալեքսան Տ-ն, և հայտնել, որ նույն օրը գողացել են իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնն ու էլեկտրական մարտկոցը։ 

Նույն օրը ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Մոլդովական փողոցի բնակիչ 31-ամյա Նարեկ Դ․-ն և հայտնել, որ նույն օրը գողացել են իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը։ 

Կան կասկածներ, որ պարեկների կողմից հետապնդված ու վնասազերված գողը հենց այս ավտոմեքենաների գազաբալոններն է գողացել։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր