211652_close_icon
views-count59978 դիտում article-date 11:56 12-07-2023

Ավազակային հարձակում Երևանի կենտրոնում գործող դեղատան վրա․ մինչ կժամաներ քննչական խումբը, ոստիկանները մոտ 1 կմ հետապնդելով զինված հանցագործին՝ կարողացել են վնասազերծել․ ժամանել է Երևանի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 12-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Զաքյան 10 հասցեում գործող դեղատներից մեկում դանակով զինված տղամարդը ավազակային հարձակում է կատարել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը։  

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Այս պահին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի մոտո պարեկ Հրայր Նազարյանը, պարեկներ Գեղամ Բաբայանն ու Սամվել Հակոբյանը սահմանազատել են տարածքը և տեղում կատարում են ուժեղացված ծառայություն, մինչև կժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Դեպքի վայր են ժամանել են նաև ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, նույն գնդի 1-ին գումարտակի հրամանատար Արամ Դադոյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավազակային հարձակում կատարողը եղել է գլխարկով, ակնոցներով, և այդ ամենը ֆիքսվել է դեղատանը տեղադրված տեսախցիկների կողմից։

Քիչ առաջ ժամանեցին Հայստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2 քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կառլեն Հարությունյանի գլխավորությամբ։   

Մինչ կժամաներ քննչական խումբը՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները թարմ հետքերով, օպերատիվ տվյալներն իրացնելով՝ հանցագործության վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա հայտնաբերել ու վնասազերծել են զինված հանցագործին, ում ձեռքին է եղել նաև հանցագործության գործիք՝ դանակը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր