211652_close_icon
views-count60314 դիտում article-date 23:50 23-04-2022

Արտակարգ դեպք Փարաքարի «Գաի պոստի» դիմաց. մոտոցիկլավարը մոտոյով վրաերթի է ենթարկել հետիոտնին, մոտոցիկլավարն ու հետիոտնը տեղափոխվել են հիվանդանոց. վերջինս մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 22:10-ի սահմաններում, մոտոցիկլավարը մոտոցիկլետով Երևանի Մայրաքաղաքային փողոցում՝ ժողովրդին Փարաքարի «Գաի պոստի» դիմաց վրաերթի է ենթարկել 55-60 տարեկան տղամարդու:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ՝ որոշ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է:
 
Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր նաև տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել մոտոցիկլավարին, գլուխը վիրակապել են, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
 
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Տիգրան Ղալեչյանն ու Արման Սողոմոնյանը:
 
Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ:
 
Փաստի առթիվ Մ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
 
Քննիչի հանձնարարականով մոտոցիկլը տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:
 
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մոտոցիկլավարի և մահացածի ինքնությունը:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր