19257 դիտում
20:42 13-05-2021
Արտակարգ դեպք Գյումրիում. 24–ամյա մոտոցիկլավարը վրաերթի է ենթարկել դպրոցականի և կողաշրջվել. վրաերթի ենթարկվածը, մոտոցիկլավարն ու նրա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 13-ին, մոտոցիկլի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Վ. Սարգսյան 8ա հասցեի դիմաց, Գյումրիի բնակիչ, 24-ամյա Արթուր Սուքիասյանը իր վարած Հայասա մակնիշի մոտոցիկլետով երթևեկելիս, վրաերթի է ենթարկել Գյումրիի բնակիչ, 15-ամյա Իսկուհի Մ.-ին և առաջ ընթանալիս վթարի ենթարկվել ու կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտոցիկլավար Ա. Սուքիասյանը, նրա ուղևորուհի, Գյումրիի բնակիչ, 21-ամյա Շուշանիկ Գրիգորյանն ու վրաերթի ենթարկված Իսկուհի Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Մ. Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ խումբը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+