211652_close_icon
views-count31627 դիտում article-date 13:00 25-04-2022

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և կալանավորել է Արմավիրի մարզում զոքանչին, աներոջը հրազենով սպանած, աներձագին էլ հրազենային վնասվածք պատճառած փեսային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 24-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության ավագ քննիչ Հովհաննիսյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Արմավիրի մարզի բնակիչ՝ 44-ամյա Լաերտ Հարությունյանի նկատմամբ, ով մեղադրվում է իր աներոջ, զոքանչի և աներձագի վրա կրակելու մեջ, ինչի  հետևանքով աները տեղում, զոքանչը՝ 1 օր հետո հիվանդանոցում մահացել էին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արթուր Ադամյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը, և Լ. Հարությունյանը​ դատարանից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 23-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է  Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ 72-ամյա Սիրվարդ Հարությունյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել իր փեսայի կողմից հրազենային վնասվածքներ ստանալուց հետո։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 184+
184+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր