1726 դիտում
13:44 28-04-2022
Կամավոր ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը դառնում է 200 հազար դրամ. հավելավճարներով այն կարող է հասնել 400 հազարի
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ներկայացնելով նախագիծը նշեց, որ առաջին անգամ ուսուցիչների ատեստավորման արդյունքում դրույքաչափերի փոփոխության գործընթացը իրագործվել է 2021-ին, 7 առարկաների գծով 7-12 դասարաններում դասավանդող ուսուցիչների համար: Դրա արդյունքում ուսուցիչների աշխատավարձը կարող էր բարձրանալ 30-50 տոկոս:
«Նույնիսկ այդ 50 տոկոս ավելացման պարագայում, եթե միջին աշխատավարձը 125 հազար դրամ է, ապա 50 տոկոս ավելացումը եւս չէր ապահովում գրավիչ ու մրցակցային աշխատավարձ ունենալու փաստը: Առաջացավ դրույքաչափի փոփոխության գաղափարը: Մարտին համապատասխան փոփոխություն արվեց օրենքում եւ այժմ առաջարկում ենք հետեւյալը.
Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը դառնում է 200 հազար դրամ եւ բնականաբար, ատեստավորում անցած ուսուցիչները եւս կստանան 30-50 տոկոս հավելավճար: տեսականորեն եւ պրակտիկորեն ուսուցիչը կարող է ստանալ մինչեւ 400 հազար դրամ աշխատավարձ: Այսինքն մեկ դրույքով աշխատող ուսուցչի աշխատավարձը 50 տոկոս հավելավճարի դեպքում կկազմի 300 հազար դրամ եւ մենք ունենք նաեւ տարակարգերի միջոցով աշխատավարձի ավելացման հնարավորություն: Այնտեղ եւս մինչեւ 50 տոկոս կարող է բարձրանալ, եւ այսպիսով աշխատավարձը կարող է դառնալ 400 հազար դրամ»,-ասաց նախարարը:
Նա նկատեց, որ ատեստավորված ուսուցիչը կստանա նվազագույնը 260 հազար դրամ, քանի որ եթե նույնիսկ նա 30 տոկոս հավելավճար տանա, ապա այն կազմում է 260 հազար դրամ:
Նշենք, որ որոշումն ուժի մեջ էմտնում մայիսի 1-ից եւ առաջին բարձր աշխատավարձը կստանան հունիսին:

Նմանատիպ նյութեր
931 դիտում
11:19 29-10-2024
Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
2314 դիտում
14:57 22-07-2021
Այս տարի միջին աշխատավարձը 216 հազար դրամ է. նախորդ տարի եղել է 198 հազար դրամ. ՊԵԿ նախագահ
Այս բաժնից
820 դիտում
17:28 18-11-2024
Պաշտոնանկ արված մարդկանց մեջ «նախկին» չկա, այդ բառը մի աղավաղեք. Աշոտյան
943 դիտում
16:52 18-11-2024
Նվերների արժեքը՝ 1,5 մլն դրամ․ Աննա Հակոբյանի հիմնադրամը ամանորյա վիճակահանություն կկազմակերպի
844 դիտում
16:31 18-11-2024
Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով