211652_close_icon
views-count2701 դիտում article-date 15:42 29-04-2022

Քննարկվել է «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի նիստը:

Կառավարությունից հայտնում են, որ Հանձնաժողովն աջակցելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը եվրոպական երաժշտական միջոցառման կազմակերպման հարցում:

Հիշեցնենք, որ 2021 թվականի վերջին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրավունք է ստացել կազմակերպելու «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը:

Քննարկվել են միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է միջազգային մրցույթը մեր երկրում լավագույնս անցկացնելու խնդիրը: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել է յուրաքանչյուր գերատեսչությունից ակնկալվող աջակցության ծրագիրը:

Քանի որ «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը տեղի է ունենալու Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ինչպես նաև այս վայրում են անցկացվելու մի շարք կարևոր այլ միջոցառումներ, համալիրում ներկայում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, ինչը նույնպես դարձել է քննարկման առարկա:

Նմանատիպ նյութեր