211652_close_icon
views-count1270 դիտում article-date 22:00 01-05-2022

Այս իշխանությունը Շուշին չպահեց, դավաճանեց Շուշին ու շուշեցիներին. Արծվիկ Սարգսյան. News.am

Շուշին եղել է հայկական ու մնալու է հայկական, անկախ նրանից, թե հիմա այնտեղ ով է գտնվում, նրանք չեն Շուշիի տերը, մենք ենք Շուշիի տերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

«Այն հայը, որ մտածեց Շուշին հայկական չէ, նա հայ կոչվելու իրավունք չունի: Շուըշին ինքը բուն հայկական է, ամեն մի քարը հայկական է, ամեն մի քարի վրա հայկական հոգի է ներդրված, որովհետեւ հայերն են տաշել այդ բոլոր քարերը, չնայած որ այսօր  ավիրում են, բայց դա կապ չունի , Շուշին կա ու կլինի հայկական»,-ասաց նա:

Արծվիկ Սարգսյանի կարծիքով` այս իշխանություններն են հանձնել Շուշին  ադրբեջանցիներին եւ իրենք բոլորը կողմ են, որ իշխանափոխություն լինի:

«Այս իշխանությունը Շուշին չպահեց, դավաճանեց Շուշին  ու շուշեցիներին, դրա համար պետք է բոլորը ոտքի կանգնեն»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր