211652_close_icon
views-count3481 դիտում article-date 23:32 01-05-2022

Բռնությունը Հայաստանում մերժված երևույթ է. Վիլեն Գաբրիելյան

Բարև Ձեզ, հարգելի հայրենակիցներ, եկել եմ ասեմ, որ քանի որ այսպես կոչված ''ընդդիմության'' ''առաջնորդները'' վաղվանից հայտարարել են քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչը անշուշտ իրենց սահմանադրական իրավունքն է, որը նաև իրականացվելու է ճանապարհներ փակելու միջոցով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:

«Ինչը ըստ էության սահմանափակելու է ձեր որոշ իրավունքներ, խոչընդոտելու է ձեր տեղաշարժը, որոշակի անհարմարություններ և տհաճություն է պատճառելու:

Ուստի խնդրում եմ, հորդորում եմ, պահանջում եմ այնուամենայնիվ ըմբռնումով մոտենալ, չմտնել վեճերի և լեզվակռիվների մեջ, չտրվել սադրանքների, որևէ դեպքում չփորձել բռնության որևէ դրսևորում ցուցաբերել կամ որև է բռնությանը բռնությամբ արձագանքել:

Բռնությունը Հայաստանում մերժված երևույթ է, ինչպեսև մնացած արատավոր երևույթները և սուբյեկտները:

Եղեք զգո՜ն, հանգիստ, հանդարտ, սառնասիրտ, հավասարակշիռ:

հ.գ. Ոստիկանությանը խնդրում եմ, այն պարագայում, երբ տեսնում եք, որ ճանապարհ է փակվում, ոչ թե անհնազանդություն իրականացնողներին հեռացնելով ավելորդ լարվածություն ստեղծեք, այլ ուղղակի երկկողմանի փակեք այդ ճանապարհի սկիզբն ու վերջը, և զուտ կարգավորեք երթևեկությունը:

Բոլորիս արդյունավետ աշխատանքային շաբաթ:

Շնորհակալություն ուշադրության համար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր