211652_close_icon
views-count4966 դիտում article-date 23:40 23-02-2020

Վիլեն Գաբրիելյան. Հորդորում եմ արհեստական պանիկ միջավայրից չօգտվել

«Դեղերի և բժիշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի նորանշանակ տնօրեն Վիլեն Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դեղատնային օղակի բոլոր տնտեսվարողներին, այդ թվում մեծածախ վաճառքի սեգմենտի կազմակերպություններին, հորդորում եմ արհեստական պանիկ միջավայրից չօգտվել՝ բժշկական դիմակների և հարակից այլ համապատասպան դեղորայքի ու պարագաների գները պահել հավուր պատշաճի: Անընդունելի եմ համարում դեղի և բուժպրագաների դեպքում, ժողովրդական լեզվով ասած՝ առիթից օգտվելով մարդու դժբախտության վրա փող աշխատելու ավանդույթի բիզնես շահի հետապնդումը: Դեղի և բուժպրագայի դեպքում, չի կարող բիզնես շահը լինել առաջնային, կամաց-կամաց սովորեք վերաիմաստավորել ձեր գործառութի փիլիսոփայության հիմքերը: Ձեր արածը #Տնտեսական_Հեղափոխության հետ որևէ աղերս չունի: Այսքանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր