18231 դիտում
23:36 02-05-2022
Համաճարակային վտանգ Արարատի մարզում. մինչ պատկան մարմինները «քնած են ուղտի ականջում», 2 կիլոմետրանոց Հրազդան ջրատարը լցված է տարաբնույթ աղբով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի 30-ին հանրապետությունում հայտարարված համապետական շաբաթօրյակին ընդառաջ, եթե մայրաքաղաքում քաղաքապետը, վարչական շրջանների ղեկավարները լծվել էին քաղաքը աղբից մաքրելու աշխատանքներին, ապա Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Գեղանիստ բնակավայրում ասես «անդրշիրիմյան իրավիճակ» լիներ:
Տևական ժամանակ է, գյուղով անցնող մոտ 2 կիլոմետրանոց Հրազդան գետի ջրատարը լցված է տարաբնույթ աղբով, տիրում է գարշահոտություն, հակասանիտարական վիճակ, մինչդեռ թե՛ Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, թե՛ Գեղանիստ բնակավայրի, ժողովրդի լեզվով ասած՝ գյուղապետը չփորձեցին գոնե համապետական շաբաթօրյակն օգտագործեին այդ «խոզանոցը» վերացնելու ուղղությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+