211652_close_icon
views-count19137 դիտում article-date 13:12 09-06-2024

Հակասանիտարական վիճակ ու խոլերայի վտանգ՝ Երևանում. կեղտաջրերը անխնա հոսում են պոլիկլինիկայի, մանկապարտեզի ու սննդի օբյեկտների կողքով, իսկ պատկան մարմինները «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Նոր Նորք վարչական շրջանի Հունան Ավետիսյան փողոցի բազմաբնակարանային շենքերի բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ 3 ամսից ավելի է՝ իրենց փողոցում տիրում է հակասանիտարական վիճակ, գարշահոտությունն էլ զգացվում է մի քանի հարյուր մետրից և կա խոլերայի վտանգ։

Այսօր՝ հունիսի 9-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«3 ամիս է՝ էս անտանելի ու բարձիթողի վիճակն է տիրում, 3 ամիս է՝ զանգահարում ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, Նոր Նորքի թաղապետարան, «Վեոլիա ջուր», 3 ամիս է նույն քոփի արած պատասխաններն ենք ստանում. քաղաքապետարանն ասում է «Վեոլիա ջրի» գործն է, «Վեոլիա»-ն ասում է թաղապետարանի գործն է ու էդպես 3 ամսի է՝ գլխներիս տակ փափուկ բարձ են դնում, բայց սայլը տեղից չի շարժվում։

Էս հակասանիտարական ու խոլերայի վտանգ ներկայացնող հատվածի մոտ կան պոլիկլինիկա, մանկապարտեզ սննդի ու առևտրի կետեր ու էդ գարշահոտությունը, պատկերացնո՞ւմ եք, երեխաներն ամեն օր շնչելով մտնում են մանկապարտեզ, իսկ պոլիկլինիկա գնացողներն էլ մտնում են, բուժում ստանում, դուրս են գալիս, էս հոտը շնչում ու ոնց ասում են՝ նորից «վազվրատ» են լինում պոլիկլինիկա։

Վճարումները «Վեոլիա ջրին» բնակիչները կանոնավոր կատարում են, էդ դեպքում էդ «Վեոլիա ջուր» կոչվող հիմնարկը, որ իսկական պատուհաս է դարձել քաղաքացիների համար, մենակ գումարներն է հավաքում։

Մի քանի ամիս առաջ եկան, պոլիկլինիկայի մոտ իբրև թե խնդիրը լուծելու, 3 հատ փոս փորեցին ու այդքանով իրենց գործը համարելով ավարտած՝ գնացին։

Ու հիմա այդ փոսերից է կեղտաջուրը դուրս գալիս ու ողողում ամբողջ տարածքը։

Ամոթ է 21-րդ դարում նման բարձիթողի վիճակ ու բնակչի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Ուզում ենք այս անգամ հավատալ, որ Երևանի քաղաքապետարանը, որ իրենց լոզունգ էին արել «Ասե՛ք, կանե՛նք»-ը, այս անգամ իրոք մի բան կանեն էս խնդիրը լուծելու համար, հակառակ դեպքում այս տարածքը կարելի է համարել նույնպես առողջության համար վտանգավոր գոտի»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր