5977 դիտում
23:08 04-05-2022
Անվտանգ հաղորդակցվելու գործառույթներ. Viber-ի համար օգտատերերի և նրանց տվյալների անվտանգությունն առաջնահերթություն է
Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում օգտագործում են Viber-ը՝ ընկերների, ընտանիքի անդամների, գործընկերների հետ շփվելու, ժամանց կազմակերպելու և նորություններ ստանալու համար: Viber-ի համար օգտատերերի և նրանց տվյալների անվտանգությունն առաջնահերթություն է: Այդ իսկ պատճառով մեսենջերը հիշեցնում է այն գործառույթների մասին, որոնց շնորհիվ հաղորդակցությունն էլ ավելի անվտանգ է դառնում։
Օգտատերերի տեղեկատվության առավելագույն պաշտպանությունն ապահովելու համար բջջային սարքերի և անհատական համակարգիչների համար նախատեսված Viber մեսենջերն ունի բազմաթիվ հնարավորություններ: Դրանք ներառում են բոլոր հիմնական լռելյայն գործառույթների ծայրից ծայր (End- to-End) կոդավորումը, գաղտնիության կարգավորումները, անհետացող հաղորդագրությունները, թաքնված զրույցները, համակարգչային տարբերակի գաղտնաբառի հնարավորությունը, հաղորդագրությունների հարցումների պանակը և այլն:
Ծայրից ծայր (End-to-End) ծածկագրում Viber-ի կարևոր առավելություններից մեկն այն է, որ մեսենջերը լռելյայն օգտագործում է ծայրից ծայր ծածկագրում։ Այն պաշտպանում է բոլոր հիմնական գործառույթները, սա վերաբերում է անձնական և խմբակային զրույցներին, անձնական աուդիո և տեսազանգերին, մեդիա փոխանակմանը և բոլոր միացված օգտատերերի սարքերի անվտանգությանը: Գաղտնագրման բանալիները գտնվում են միայն նամակագրության մասնակիցների սարքերում: Հետևաբար, ոչ մեսենջերը, ոչ երրորդ անձինք չեն կարող հասանելիություն ստանալ փոխանցված տեղեկատվությանը:
Գաղտնիության կարգավորումներ Viber-ի յուրաքանչյուր օգտատեր կարող է ինքնուրույն ավելացնել գաղտնիության լրացուցիչ պաշտպանության կարգավորումներ: Դա անելու համար պետք է անցնել «Գաղտնիության կարգավորումներ» ընտրացանկը (Ավելին > Կարգավորումներ > Գաղտնիություն): Մասնավորապես, օգտատերը կարող է նշել, թե ով կարող է իրեն ավելացնել խմբային զրույցներում, ում ցույց տալ «Առցանց» և «Դիտված» կարգավիճակը հաղորդագրությունների համար, և արդյոք իր հաշվի լուսանկարը կցուցադրվի կոնտակտների ցանկում չգտնվող օգտատերերի համար: Նաև այս բաժնում կարող եք գաղտնաբառ սահմանել թաքնված չաթեր մուտք գործելու համար:
Անհետացող հաղորդագրություններ Երբեմն հարկավոր է մեսենջերում կիսվել շատ կարևոր տեղեկություններով, օրինակ՝ ընկերներին ուղարկել ձեր բանկային քարտի համարը, որպեսզի ինչ-որ մեկի համար նվերի գումար հավաքեք, կամ հյուրերի հետ՝ ինտերկոմի համարով: Նմանատիպ հաղորդագրությունները կարելի է ուղարկել անհետացող հաղորդագրությունների ռեժիմով, որպեսզի հաղորդագրությունն ավտոմատ կերպով ջնջվի կարդալուց որոշակի նշանակված ժամանակ անց՝ 10 վայրկյան, 1 րոպե, 1 ժամ կամ 1 օր: Հաղորդագրությունը ջնջելու համար ավտոմատ հետհաշվարկը կսկսվի հենց ստացողը տեսնի այն: Կարևոր է նաև այն փաստը, որ եթե ձեր զրուցակիցը կամ խմբային չաթի մասնակիցներից մեկը սքրինշոթ նկարահանի նման հաղորդագրությունից, Viber-ը ձեզ կտեղեկացնի այդ մասին։ Գործառույթը հասանելի է մասնավոր և խմբակային զրույցներում:
Գործառույթից օգտագործելու համար անհրաժեշտ է բացել ցանկալի զրույցը, սեղմել ներքևի վահանակի վայրկյանաչափի պատկերակը և ընտրել նամակի «կյանքի» տևողությունը։ Թաքնված զրույցներ Viber-ում թաքնված չաթերը գտնվում են առանձին թղթապանակում, որը պաշտպանված է գաղտնաբառով: Նման գործառույթն օգտակար է, հատկապես եթե մեկ ուրիշը հասանելիություն ունի ձեր գաջեթին: Android-ում թաքնված զրույց ստեղծելու համար երկար սեղմեք չաթի վրա, որը ցանկանում եք թաքցնել և ընտրեք համապատասխան տարբերակը: iOS-ում «սահեցրեք» նամակագրությունը դեպի ձախ և երևացող գործողությունների ցանկում ընտրեք «Թաքցնել» տարբերակը և սահմանեք PIN կոդ:
Թաքնված զրույցի կարգավորումը վերականգնելու համար հարկավոր է բացել խոսակցությունը և սեղմել վերևի աջ անկյունում գտնվող երեք կետերի վրա, բացել զրույցի տեղեկատվությունը և ընտրել «Զրույցը տեսանելի դարձնել» տարբերակը։
Գաղտնաբառ համակարգչային տարբերակի համար Viber-ի օգտատերերը, ովքեր համատեղությամբ են օգտագործում համակարգն այլ մարդկանց հետ կամ պարբերաբար թողնում են իրենց համակարգիչն առանց հսկողության, օրինակ՝ գրասենյակում աշխատելիս, կարող են գաղտնաբառով պաշտպանել իրենց Viber հաշիվը:
Գաղտնաբառ տեղադրելու համար անհրաժեշտ է բացել Viber-ը համակարգչում, սեղմել ձեր պրոֆիլի պատկերակը պատուհանի վերին ձախ անկյունում և ընտրել «Սահմանել գաղտնաբառ Viber-ի համար» սյունակը:
Դրանից հետո հավելվածի պատուհան գնալու և հաղորդագրությունները տեսնելու համար անհրաժեշտ կլինի մուտքագրել ձեր նշած գաղտնաբառը։ Նամակագրության հարցումներ Երբ Viber-ի օգտատերը հաղորդագրություն է ստանում այն անձից, ով իր կոնտակտների ցանկում չէ, այն լռելյայնորեն ընկնում է հատուկ թղթապանակ՝ նամակագրության հարցումներով: Միայն նամակագրության հարցումն ընդունելուց հետո զրույցը կտեղափոխվի նամակագրության հիմնական բաժին:
Viber-ում այս գործառույթը լռելյայն միացված է: Viber-ը շարունակում է կատարելագործել հավելվածը և ներդնել նոր հնարավորություններ՝ օգտատերերին պաշտպանելու համար։ Ամեն տարի Viber-ի հնարավորություններն ընդլայնվում են, իսկ անվտանգությունը միայն աճում է։
Rakuten Viber-ի մասին. Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։ Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին:
Մենք երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:
Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:

Նմանատիպ նյութեր
997 դիտում
12:37 18-07-2022
Լրացրե՛ք ձեր ամառը հաղորդակցությամբ. Viber գործառույթներ, որոնք օգտակար կլինեն հատկապես ամռանը
6274 դիտում
15:27 05-04-2021
ՀՀ-ում արգելափակվել է Viber-ի ավելի քան 1200 կեղծ հաշիվ. Viber- ը նախազգուշացնում է խարդախության դեպքերի մասին
Այս բաժնից
2797 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3952 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին