47958 դիտում
20:56 06-05-2022
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Վարդենիս գյուղում կայծակի հարվածից սատկել է գոմում գտնվող 5 խոշոր եղջերավոր անասուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս գյուղի 12-րդ փողոցի 1-ին տան հարևանությամբ գտնվող անասնագոմում կայծակի հարվածից խոշոր եղջերավոր անասուններ են սատկել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները պարզել են, որ սատկած խոշոր եղջերավոր անասունները պատկանում են նույն գյուղի բնակիչ Սարգիս Հակոբյանին:
Դեպքի մասին տեղեկացվել են նաև Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ազատյանն ու Վարդենիս վարչական շրջանի ղեկավար Պետրոսյանը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժածի հարազատն ասում էր. «Գոմում կովերին էի կթում: Երկուսին կթեցի, ուզում էի երրորդին էլ կթեի, ուժեղ ձայներ լսվեց գոմում: 5 անասունները, որոնց մեջ էին ցուլը, մոզին, էրինջները և հորթը, ընկան ու ուժեղ ձայներ էին հանում: Դուրս եկա գոմից, կայծակն ինձ էլ 2 անգամ խփեց: Գոռացի հարևանուհուս, որ սենց բան եղավ: Ասեցի, որ ցուլը էրինջը, մնացածը ոնց-որ սատկել են: Ինքն եկավ, մտավ գոմ, հետո ասեց, որ հա, սատկել են:
Չգիտեմ, ոնց եմ անելու, ինչ ենք անելու, ում դիմենք՝ օգնություն ստանալու նպատակով: Համ բազմանդամ ընտանիք ենք, համ էլ սոցիալապես անապահով:
Գյուղացիները ճիշտ են ասում՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Խնդրում եմ, որպեսզի կառավարությունը, Արագածոտնի մարզպետարանը ինչով հնարավոր է, օգնեն էս աղետից դուրս գանք:
Մասնագետը ասեց, որ եթե հիմա մորթեք, միսը հնարավոր կլինի օգտագործել, տենց էլ արել ենք»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի մասին տեղեկացվել են նաև ոստիկանության Ապարանի բաժնում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
124982 դիտում
20:18 07-09-2019
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. կայծակի հետևանքով 10 խոշոր եղջերավոր անասուն է սատկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ