211652_close_icon
views-count3610 դիտում article-date 09:13 07-05-2022

Անդառնալիության կետը. ի՞նչ է ակնարկում Ռուսաստանը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Հայաստանում տեղի ունեցողն այդ երկրի ներքին գործն է, բայց Մոսկվան հետաքրքրված է իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ։

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանում որքան հնարավոր է շուտ ավարտվի այս շրջանը եւ նորից գա կայունության շրջանը, որը թույլ կտա փուլ առ փուլ առաջ շարժվել Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ այն պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, որոնք Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ վերջնական տեսքի են բերվել»:

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, սակայն, կարծում է, որ առկա է անդառնալիության կետի խնդիրը: «ՌԴ-ն փաստացի արձանագրեց, որ քանի դեռ ՀՀ-ում քաղաքական անկայունություն է ու չկա ներքին կոնսենսուս, ապա Արցախի ու հայ-ադրբեջանական հանգուցալուծման հարցերում առաջընթաց չի կարող արձանագրվել: Իսկ սա նշանակում է, որ փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմությունը փողոցում ոչ թե իշխանության հասնելու, այլ Արցախի մասով անդառնալիության կետ անցնել պատրաստվող իշխանություններին դիմագրավելու խնդիր է լուծում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր