211652_close_icon
views-count18170 դիտում article-date 09:52 09-05-2022

Քեզ բացակա չենք դնի. 44-օրյա պատերազմում  նահատակված, լեգենդ դարձած ծովակցի Երեմ Գալստյանը ամեն անգամ թշնամուն արժանի հակահարված տալիս զինակիցներին ասում էր. «Մենք պետք է հայոց բերդաքաղաք Շուշիի նման ամուր լինենք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում միշտ են հիշում արցախյան բոլոր պատերազմներին մասնակցած ու լեգենդ դարձած հերոս համագյուղացիներին։ Գրեթե ամեն օր ոչ միայն հերոսների հարազատներն ու ընկերները, այլև հանրապետության տարբեր մարզերից նրանց շիրիմներին են այցելում քաղաքացիներ, ծաղիկներ խոնարհում և կատարում խնկարկում։

Այսօր մայիսի 9-ն է, ու երկար տարիներ հայությունը տոնել է իր հաղթանակների մայիսը՝ եռատոնը, որոնց մեջ է մտնում նաև հայոց բերդաքաղաք Շուշիի ազատագրումը։

Այս օրերին էլ նաև Ծովակում հանգչող հերոսների շիրիմներին այցելություններ են կատարվում։ 

Ծովակցի Երեմ Գալստյանի շիրիմին նույնպես այցելուներ են միշտ լինում, իսկ մայիսի 9-ին խորհրդանշական է նաև այն, որ այցելուները միշտ հիշում են լեգենդ դարձած ծովակցի հերոսի խոսքերը՝ «Մենք կարող ենք նոր հաղթանակներ նվաճել, ինչպես Շուշիի ազատագրումը», և ամեն անգամ մեջբերում էր Հայաստանի և Արցախի ազգային հերոս, լեգենդար Մոնթեի խոսքը՝ «Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության վերջին էջը», ու ամեն անգամ կռվի դաշտում հակառակորդին արժանի հակահարված տալիս զինակից ընկերներին ասում  էր. «Շուշիի նման պետք է լինենք ամուր, մեր հայոց բերդաքաղաքի նման պետք է լինենք կանգուն»։

Երեմ Գալստյանը ծնվել է 1979թ֊ի փետրվարի 25֊ին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում։ Ավարտել է Ծովակի միջնակարգ դպրոցը և 1997թ֊ին ծառայության անցել 54/22 զ/մ֊ում։ 2 տարի անց ծառայությունից վերադառնալով` աշխատել է Երևանի ոսկերչական գործարանում՝ դառնալով շատ հմուտ ոսկերիչ։

2016թ֊ին վերադառնում է հայրենի գյուղ և ծառայության անցնում ՀՀ֊ի զինված ուժերում` որպես ավագ հրաձիգ։ Երբ պատերազմը սկսվեց, Երեմն արձակուրդում էր գտնվում՝ տանն էր։ Պատերազմի լուրն առնելուն պես հավաքում է իր ամբողջ վաշտն ու մեկնում Քարվաճառ։ Պատերազմի ժամանակ ծանր վիրավորում է ստանում և զոհվում Երեմի հրամանատարը, և նա իր վրա է վերցնում մարտը վարելու ողջ պատասխանստվությունը։ Կռվում է անձնվիրաբար և զոհվում հոկտեմբերի 1֊ին։

Սիրելի ամուսինը և հոգատար հայրը թողնում է իր կնոջն ու երկու անչափահաս երեխաներին և բռնում հավերժի ճամփան։

Հավերժ փա՛ռք քեզ, հերոս...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր