211652_close_icon
views-count192645 դիտում article-date 12:40 24-05-2020

Տունս «թքել-կպցրել են», սա բա՞ն է, որ արել են, սրիկաներ. ինձ ասել են, նկարվի, ասա, որ քեզ փող ենք տվել, բայց ինձ ոչ մի կոպեկ չեն տվել. Արտուշ պապիկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2020/05/24/Artush/3297571]Tert.am[/url]-ը գրում է Տունս «թքել-կպցրել են», սա բան է. որ արել են, սրիկաներ: Համացանցում հայտնի դարձած Արտուշ պապիկը բողոքում է իր տան նորոգումից: Հիշեցնենք, որ Ապրլի 24-ին, Ծիծեռնակաբերդում Արտուշ պապիկը փորձեց բարձրանալ Ծիծեռնակաբերդ, սակայն չթույլատրեցին, այնուհետև վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հորդորով, պապիկին ուղեկցեցին: Դրանից հետո տարբեր անձինք, սկսեցին նորոգել պապիկի բնակարանը: «Փոշի են արել ու գնացել, լինոլիումը փռել են պարկետի վրա ու գնացել, առանց մաքրելու: Չի կարելի էսպիսի բան անել: Սա ոչ թե աշխատանք է, այլ գլխառադ անել»,- ասում է Արտուշ պապիկը: Նա տեսանյութում ցուցադրում է տունը, ասում, որ ոչինչ չեն էլ սարքել: Ասաց, որ լսել է թե հեռուստացույց են բերել և այլ տեխնիկա, սակայն ոչինչ էլ չկա: Արտուշ պապիկի աղջիկը, Աստղիկ Միրզոյանն ասաց, որ ինքը ապրիլի 24-ին քաղաքում չի եղել, երեկոյան վերադարձել է Երևան, տեսնելով, որ հայրը Ծիծեռնակաբերդում է: Իր խոսքով, գիշերը ժամը մեկին, իրենց դուռը ուժեղ թակել են, աղջիկն ասել է, որ ոստիկանություն կզանգի, ասել են, որ հենց ոստիկանությունից են ու վարչապետի հրամանով եկել են, որպեսզի Արտուշ պապիկին տանեն Ծիծեռնակաբերդ: «Ասացի՝ ամբողջ ցերեկ պապիկը կանգնել է, չեք թողել, հիմա գիշերվա մեկին եկել եք, որ տանե՞ք: Ասացին՝ օրենքը դա է, ինչ ձևով էլ լինի, պիտի տանենք: Ես ու քույրս պապիկին հագցրել ենք, տարել են Ծիծեռնակաբերդ: Ոստիկանն ասաց՝ հանգիստ եղեք, ոնց տանում ենք, էդպես էլ կբերենք: Առավոտյան գալիս են մի խումբ տղաներ, պապիկի երեխաներին՝ մեզ ասում են՝ դուք դուրս եկեք տնից, մենք պապիկին տեր կկանեգնենք, մենք ենք պահելու: Էդ տղաները, բոլոր աղջիկներին, փեսաներին թոռներին հրում են, ասում են, թե պապիկին ինչ օգնություն գալիս է, մենք պիտի հսկենք»,- պատմեց Արտուշ պապիկի աղջիկը: Նրա խոսքով՝ իրենք ասել են, որ ոչ մեկի կարիքը չունեն, խնդրել են, որ տունն ազատեն: Աղջկա խոսքով, երեկոյան պապիկին տանում են իր եղբոր հարսի տուն, սակայն աղջիկը՝ Աստղիկն ասում է, որ այդպիսի բարեկամի չի ճանաչում: «Գնացել եմ ոստիկանություն, ամբողջ գիշեր անցկացրել ենք ոստիկանության առջև, հետո՝ ժամը 12-ին պապային բերել են տուն: Բերել էին, ու մեզ մոտ չէին թողնում: Հետո ոստիկանի համաձայնությամբ՝ մենք 3 աղջիկներս մնացել ենք իր մոտ: Այդ մարդիկ այնպես են ներկայացնում, թե պապիկի երեխաները կապ չունեն իր հետ, ես ասում եմ. ինչի չեք լայվ անում, որ պապիկն իր ընտանիքի հետ է»,-ասաց աղջիկը: Արտուշ պապիկի խոսքով՝ տարբեր երկրներից մարդիկ էին եկել, գումար են տվել, բայց այդ տղաները վերցրել են փողը, դրել են իրենց գրպանը: «Ինձ էլ ասել են՝ նկարվի, ասա, որ իբր փողն ինձ են տվել, բայց ինձ ոչ մեկ էլ փող չի տվել»,- ասասց պապիկը: Մանրամասները՝ տեսանյությում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր