25108 դիտում
10:24 10-05-2022
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են 2 Opel-ներն ու GAZ 3110-ը, կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 64 կմ-ում բախվել են Շիրակի մարզի բնակիչ՝ 33-ամյա Հարություն Ղ-ի վարած Opel մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 21-ամյա Ռաֆիկ Շ-ի վարած Opel մակնիշի և Երևանի բնակիչ՝ 65-ամյա Հրահատ Ս-ի վարած ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ների վարորդներից Հարություն Ղ-ն,ԳԱԶ 3110-ի վարորդ Հրահատ Ս-ն, վերջինիս ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ, 68-ամյա Հրաչիկ Ա-ն և 66-ամյա Անաստաս Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Նորայր Թադևոսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն դասակի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
Նմանատիպ նյութեր
23186 դիտում
22:15 20-07-2020
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են GAZ 3110-ն ու VAZ 21014-ը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
17841 դիտում
20:17 25-01-2023
Ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Lexus-ն ու GAZ 3110-ը, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ