17841 դիտում
20:17 25-01-2023
Ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Lexus-ն ու GAZ 3110-ը, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Տաթև գյուղի վարչական տարածքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ՝ 54-ամյա Գարիկ Գ-ի վարած Lexus մակնիշի և 59-ամյա Վահրամ Պ-ի վարած ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գարիկ Գ-ի ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Սայաթ Մ-ն և վարորդներից Վահրամ Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» ԲԿ։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
Նմանատիպ նյութեր
23183 դիտում
22:15 20-07-2020
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են GAZ 3110-ն ու VAZ 21014-ը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
25105 դիտում
10:24 10-05-2022
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են 2 Opel-ներն ու GAZ 3110-ը, կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ