91782 դիտում
17:06 10-05-2022
ԱԻ նախարարը ՓԾ տնօրենի հետ մի քանի ժամ՝ է Սևանա լճում հետևում են 4 օր առաջ ջրահեղձ եղած քաղաքացիների դիերի որոնողական աշխատանքներին. բնակիչները դիմում են նախարարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ մայիսի 10-ին, առավոտյան ժամը 07։00-ից Գեղարքունիքի մարզում շարունակվել են Սևանա լճում Վարդենիկ գյուղի 2 բնակիչների որոնողական աշխատանքները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր նշված վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ու ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը։
Արդեն 3 ժամից ավելի է՝ նախարար Ա. Փամբուխչյանը հետևում է որոնողական աշխատանքներին, որին ներգրավված են Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության մեծ թվով հրշեջ-փրկարարներ, Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատից մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև ջրասուզակներ։
4-րդ օրն է արդեն, որ մի քանի գյուղերի բնակիչներ, այդ թվում՝ Վարդենիկից, Նորատուսից, Զոլաքարից, Մարտունի քաղաքից, հարևան մի քանի գյուղերից ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ իրենց մոտորանավակներով (30-ից ավելի) ջրի ափից մոտ 3 կմ դեպի Սևանա լիճ կատարում են որոնողական աշխատանքներ։ 2-3 ջրասուզակներ, եթե եղանակային պայմանները թույլ են տալիս, 1 ժամից ավելի 30-40 մետր խորության վրա հետախուզական աշխատանքներ են կատարում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկ ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի եղբայրը իր ընկերների օգնությամբ Ռուսաստանի Դաշնությունից բերել է տվել 2 հատուկ սարքավորում, որոնց արժեքը 7000-8000 ԱՄՆ դոլար է, որոնցով հնարավոր է ջրի տակ ճշգրտությամբ հայտնաբերել կասկածելի կամ փնտրվող առարկաներ։
Արդեն մի քանի ժամ է, այդ 2 հատուկ սարքավորումներով ջրի տակ դիտարկվում է տեղանքը։ Նշված սարքավորումը մոտ 90 տոկոս ճշգրտությամբ ցույց է տալիս ջրի հատակը, ինչը 100 տոկոսով հեշտացնում է ջրասուզակի աշխատանքը, մինչդեռ մինչ այդ, ջրասուզակները օգտագործում էին իրենց մոտ եղած ոչ որակյալ տեսախցիկը, որի տեսանելիությունը այնքան էլ օգուտ չի տալիս։
Այս պահին որոնողական աշխատանքները փրկարարների, ջրասուզակների, մեծ թվով գյուղացիների կողմից շարունակվում են։
Տեղում քաղաքացիները, այդ թվում՝ որոնվողների հարազատները, իրենց շնորհակալությունն էին հայտնում ԱԻ նախարարությանը, Փրկարար ծառայությանը, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությանն ու Մարտունու հրշեջ-փրկարարներին՝ ասելով. «Ուզում ենք շնորհակալություն հայտնել 4 օր շարունակ ջրահեղձ եղած քաղաքացիների հայտնաբերման աշխատանքներին ներգրավված հրշեջ-փրկարարներին, ջրասուզակներին, Մարտունու ոստիկաններին, Արտակարգ իրավիճակների նախարարին, Փրկարար ծառայության տնօրենին, ովքեր վաղ առավոտվանից մինչև երեկո տիտանական աշխատանք են կատարում մեր համագյուղացիների դիերը հայտնաբերելու համար։ Բայց նաև խնդրանք-հորդորով դիմում ենք նախարար Արմեն Փամբուխչյանին, որպեսզի նախարարությունը միջնորդություն ներկայացնի կառավարությանը, որպեսզի բարի կամք դրսևորեն և Ռուսաստանից գնեն նմանատիպ հատուկ սարքավորումներ, որը հաստատ ավելի օգտակար կլինի, քան իրենց մոտ եղած ու դարն ապրած տեսախցիկն են օգտագործում ջրի տակ։ Ռուսաստանից բերված այս տեսախցիկները համ մատչելի են, համ որակյալ, համ էլ կարելի է ջրի գնով ձեռք բերել։ Պատրաստ ենք անգամ մենք մեր ընկերների միջոցով 10 հատ չէ, 20 հատ բերենք, բայց ուզում ենք, որպեսզի դա կառավարությունը անի, իսկ կառավարությունը հաստատ կարող է, եթե ցանկություն ունենա»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ մայիսի 9-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի կարգադրությամբ, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի գլխավորությամբ շարունակվել էին Գեղարքունիքի մարզի 2 բնակիչների որոնողական աշխատանքները Սևանա լճում:
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, որոնողական աշխատանքները տեղում ղեկավարել էր Ա. Գասպարյանը:
Որոնողական աշխատանքները շարունակել էին, և վաղ առավոտվանից Մարտունու հրշեջ-փրկարարները, ջրասուզակները, մի քանի գյուղերի բնակիչներ, ովքեր մոտ 40 մոտորանավակներով ափից 3-4 կմ հեռավորության վրա, 1 կմ լայնքով որոնողական աշխատանքներ էին իրականացրել: Եղանակային պայմանները երեկվա համեմատ մի քիչ մեղմ էին:
Ցավոք, դեռևս դիերը չէին հայտնաբերվել:
Փրկարար ծառայության տնօրեն Ա. Գասպարյանի գլխավորությամբ տեղում Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալի, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի, ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանի և բաժնի պետի տեղակալ Գարիկ Գերասիմյանի հետ խորհրդակցություն էր անցկացվում, որպեսզի հիմա աշխատանքները դադարեցվեին և այն վերսկսվեին այսօր՝ առավոտյան ժամը 07:00-ից:
Դեպքի վայր էր ժամանել նաև ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ով մի խումբ հրշեջ-փրկարարների հետ մեկ այլ հատվածում էին կատարել որոնողական աշխատանքներ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայրից փրկարար ծառայության տնօրեն Ա. Գասպարյանը ԱԻ նախարար Ա. Փամբուխչյանին անընդհատ տեղեկություններ էր հաղորդում կատարված աշխատանքների մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 378+
378+