211652_close_icon
views-count5603 դիտում article-date 15:10 11-05-2022

Ղազախստանն ու Թուրքիան մտադիր են համատեղ մարտական ​​անօդաչու թռչող սարքեր արտադրել

Ղազախստանն ու Թուրքիան մտադիր են համատեղ մարտական ​​անօդաչու թռչող սարքեր արտադրել։

TUSAS աերոտիեզերական ընկերությունը եւ Kazakhstan Engineering-ը ծրագրում են Ղազախստանում թուրքական Anka անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն սկսել, գրում է tass.ru-ն՝ վկայակոչելով Milliyet թերթը։

Չի նշվում, թե արդյոք փաստաթուղթը ստորագրվել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ։ 

Milliyet-ը նշոում է նաեւ, որ Ղազախստանը կլինի Թուրքիայի սահմաններից դուրս առաջին երկիրը, որը կհավաքի Anka հարվածային եւ հետախուզական անօդաչու սարքերը։

Նմանատիպ նյութեր