5765 դիտում
14:54 13-05-2016
Էկվադորը սկսել է ժամանակակից անօդաչու սարքեր արտադրել
Էկվադորի նախագահ Ռաֆայել Կոռեան ներկայացրել է իր երկրի ստեղծած առաջին անօդաչու օդանավը՝ «UAV-2 Gavilán»-ը:
Ինչպես տեղեկանում ենք «Հայ-էկվադորական բարեկամություն» կազմակերպության [url=http://newsecuador.ec/one_news?id=2299]կայքից[/url], այդ երկրիի նախագահի խոսքով՝ «Մենք ունենք հաճելի անակնկալ ... չնայած նրան, որ դժվար է հավատալը, մենք արդեն արտադրում ենք անօդաչու թռչող սարքեր»:
Կոռեան հավելել է, որ դա դեռևս առաջին, բայց, միևնույն ժամանակ, շատ կարևոր քայլ է:
Անօդաչու թռչող սարքն արժե կես միլիոն դոլար, ինչը զգալի խնայողություն է Էկվադորի համար: 2007 թ.-ին Էկվադորը ստիպված եղավ վճարել քսան միլիոն դոլար՝ Իսրայելից վեց անօդաչու սարք ձեռք բերելու համար:
«Իսրայելական մեկ սարքի արժեքով հնարավոր է գնել Էկվադորի օդային ուժերի ինքնաթիռների մի ամբողջ նավատորմ»,-ընդգծել է երկրի նախագահը:
Նա հավելեց նաև, որ Էկվադորի օդային ուժերին հանձնարարվել է արտադրել «UAV-2 Gavilán»-ն այնքան, որ երկիրը դառնա այս սարքերի արտահանողն ամբողջ աշխարհում՝ որակական առումով չզիջելով այլ երկրների արտադրանքներին:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://newsecuador.ec/one_news?id=2299]կայքում[/url]:
Նմանատիպ նյութեր
5600 դիտում
15:10 11-05-2022
Ղազախստանն ու Թուրքիան մտադիր են համատեղ մարտական անօդաչու թռչող սարքեր արտադրել
2884 դիտում
15:29 27-07-2016
ԱՄՆ-ն Ուկրաինային է հանձնել ժամանակակից անօդաչու սարքեր
4940 դիտում
16:36 06-01-2016
ԻՊ-ը «ցամաք-օդ» դասի հրթիռներ է սկսել արտադրել
Այս բաժնից
601 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
910 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
748 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին