211652_close_icon

ԱԻ նախարարն այցելել է Երևան քաղաքի փրկարարական վարչություն և հրշեջ փրկարարական ջոկատներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1500 դիտում article-date 16:01 12-05-2022
Մեկնարկել են Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի շրջայցերը: Առաջին կանգառը՝ Երևան քաղաքի փրկարարական վարչությունն էր: Գերատեսչության ղեկավարը շրջել է վարչության տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել անձնակազմի հետ:

Կարևորելով աշխատակիցների հետ անմիջական շփումը՝ նախարար Փամբուխչյանը հանդիպումները շարունակել է վարչության այլ հրշեջ փրկարարական ջոկատներում:

Առաջիկայում ԱԻ նախարարը կայցելի նաև մարզային փրկարարական վարչություններ:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր