211652_close_icon
views-count12173 դիտում article-date 21:42 27-11-2019

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Երևան քաղաքում գտնվող հրշեջ-փրկարարական ջոկատներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 27-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Երևան քաղաքում գտնվող թվով 7 հրշեջ-փրկարարական ջոկատներ: Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էին Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ մայոր Վրեժ Գաբրիելյանը, ինչպես նաև ԱԻՆ այլ պաշտոնատար անձինք: Նախարար Ցոլակյանի այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ փրկարար ծառայության պատկանող շենք-շինություններում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև գնահատել արդեն կատարված աշխատանքների որակը: Կառավարության 1118-Ն որոշմամբ ԱԻՆ փրկարար ծառայության շենքային ապահովվածության և պայմանների բարելավման, շենքերի, շինությունների կառուցման համար տրամադրվել է 1 միլիարդ 173 միլիոն դրամ գումար: Հատկացված գումարով հիմնանորոգվել են հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը, անցկացվել են ջեռուցման համակարգեր, տեղադրվել են նոր դռներ ու պատուհանները, ամբողջությամբ փոխվել են էլեկտրական սնուցման համակարգերը, ինչպես նաև իրականացվել են այլ անհրաժեշտ շինարարական աշխատանքներ: ԱԻ նախարարին տեղում զեկուցում էին նաև շինարարական ընկերությունների ղեկավարները, որոնց հետ միասին նախարարը շրջեց հրշեջ-փրկարարական ջոկատներում և մանրամասն ծանոթացավ կատարված աշխատանքներին: Աշխատանքների մի մասը դեռևս ընթացքի մեջ է և նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ: Նախարար Ցոլակյանն արդեն ավարտված շինարարության որակն ընդհանուր առմամբ գնահատեց բավարար, տվեց որոշ հանձնարարականներ և ցուցումներ: Հրշեջ-փրկարարների հետ զրույցի ընթացքում նախարարը ծանոթացավ տեղերում առկա խնդիրներին, որոնք վերաբերում էին տեխնիկական ու գույքային հագեցվածությանը, հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմաններին, և խոստացավ հնարավորինս սեղմ ժամկետում լուծում տալ բարձրացված հարցերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր