2567 դիտում
15:27 13-05-2022
Բանկային քարտով գնումներ անելու դեպքում թոշակառուները որոշակի զեղչեր կստանան. Փաշինյանը՝ նոր համակարգ ներդնելու մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց, որ Կառավարությունը նախատեսում է սոցիալական նշանակության նոր համակարգ ներդնել, ըստ որի՝ թոշակառուի կողմից բանկային քարտով գնումներ անելու դեպքում որոշակի տոկոսով գումար հետ է փոխանցվելու նրա քարտին։ Վարչապետը հայտարարեց, որ առաջիկայում այդ համակարգը կներդնեն:
«Տեղյակ եք, որ արդեն այս տարվանից մենք կենսաթոշակների անկանխիկ վճարման ծավալները ընդլայնել ենք, և առաջիկայում ներդնելու ենք հետևյալ համակարգը, որ Հանրապետության բոլոր կենսաթոշակառուների բանկային քարտերով արվող առևտրի դեպքում պետք է կիրառենք զեղչեր: Եթե թոշակառուն առևտուրը իրականացնում է բանկային քարտի միջոցով, մենք կներդնենք զեղչերի համակարգ, որը ունի շատ կարևոր մի քանի նշանակություն: Առաջինը՝ զուտ սոցիալական նշանակություն, երկրորդ՝ կանխիկի շրջանառության կրճատում, երրորդը՝ այդ առևտրի տվյալների վերլուծություն, որի արդյունքում կարելի է արդյունավետ դարձնել սոցիալական քաղաքականությունը և գտնել առավել զգայուն կետերը մեր կենսաթոշակառուների կարիքների համար,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
1380 դիտում
12:04 14-09-2021
Պատերազմի մասնակից ուսանողները և սոցիալական խմբերը ուսման վարձի զեղչեր կստանան նոր կարգով
7754 դիտում
19:10 03-05-2020
Տիգրան Ավինյան. Բացի տեղորոշման համակարգից, ևս մի նոր համակարգ ենք ներդնելու
1472 դիտում
12:10 28-04-2021
Բոլոր արցախցի թոշակառուները կստանան իրենց հասանելիք 68 հազար դրամն այն կարգով, ինչպես ստանում են իրենց թոշակը
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին